Արցախի խնդիրը կարևոր է միջազգային կառույցների համար, բայց աշխարհում հիմա տասնյակ այլ կոնֆլիկտներ կան․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Օրերս հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Արցախի խորհրդարանը դրական է գնահատել այդ քայլը: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ նման բանաձևերը նախևառաջ ձևավորում են քաղաքական խոսույթ, դառնում են քաղաքական խոսքի բովանդակության ու տոնի չափանիշ:

«Եվրոպացի դիվանագետներին, խորհրդարանականներին, գործադիրի անդամներին նման բանաձևերը տեղեկացնում են, թե ինչ է կատարվում և ինչ քաղաքական դիրքորոշում ունի ԵՄ օրենսդիր մարմինը: Այս բանաձևը որոշակի դիտանկյունից նաև բացատրում է, թե որն է խնդրի պատճառը, հետևանքները, այսինքն՝ խնդրի էությունն է բացահայտում: Այս առումով բանաձևի ընդունումը շատ կարևոր է մեզ համար»,- նշեց Եղոյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, մտահոգված է Արցախում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով: Ադրբեջանական կողմը պայթեցումից հետո մի քանի օր է չի թույլատրում նորոգել գազատարի վնասված հատվածը:

Արդյո՞ք ադրբեջանական կողմը ԵՄ հայտարարության հետ հաշվի կնստի: Այս հարցին ի պատասխան՝ Եղոյանը նշեց, որ դա ճնշման մի լծակ է, որը կարող է ազդցություն ունենալ Ադրբեջանի վրա, կարող է և չունենալ՝ կախված աշխարհաքաղաքական համատեքստից և խոշոր խաղացողների հետ Ադրբեջանի հարաբերություններից: «ԵՄ-ն խոշոր խաղացող է և լուրջ տնտեսական գործընկեր է, բայց կան նաև այլ գործընկերներ, որոնց դիրքոորոշումը շատ ավելի էական է՝ ոչ տնտեսական գործոնների բերումով»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե միջազգային հանրության մոտ կա՞ տրամադրվածություն, որպեսզի Արցախի խնդրով զբաղվի, Եղոյանն ընդգծեց. «Արցախի խնդիրը կարևոր է միջազգային կառույցների համար, բայց աշխարհում հիմա տասնյակ այլ կոնֆլիկտներ կան»:

Մանրամասները՝ տեսանյութում: