Մեր տան աղը դարակում է. Ավանեսյանը պնդում է՝ նոր նախագծով պայքարում են մարդկանց առողջության համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աղամանները սննդի կետերի սեղաններից վերացնելու մասին նախագծին:

«Աղի օգտագործման սահմանափակմանը նպաստող օրինագիծն ուղղված է դրա չափաբաժնի պակասեցմանը, այլ ոչ թե դրա՝ սննդակարգից հանելուն»,- հավաստիացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ աղի օգտագործման սահմանափակմանը ուղղված միջոցառումները հիմնավորված են հետազոտությունների տվյալներով, համաձայն որոնց՝ օրական 5 գրամից ավելի աղի օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Նախարարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարությունն աղի օգտագործման թեմայով քննարկումներ կանցկացնի ռեստորանների ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների և սննդաբանների հետ։

Ավանեսյանի կարծիքով՝ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ այն հանրային քննարկման լավ առիթ տվեց:

«Ուրախ եմ, որ քաղաքացիները բուռն քննարկում են այս թեման։ Խնդիրն այն է, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է խրոնիկական հիվանդությունների սրացման։ Ուզում ենք՝ քաղաքացիների սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնենք։ Խոսքն այն մասին է, որ առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում»,- ասաց առողջապահական գերատեսչության ղեկավարը՝ վստահեցնելով՝ մեր տան աղը դարակում է:

Հիշեցնենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30.000 դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում: