Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Համաշխարհային տերությունները և Իրանը դադարեցրել են 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերագործարկելու բանակցությունները՝ «արտաքին գործոնների» պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը այն բանից հետո, երբ վերջին րոպեին «Ռուսաստանի պահանջները սպառնացել են տապալել հիմնականում ավարտված բանակցությունները», գրում է US news-ը:

«Վիեննայի բանակցություններում դադար է անհրաժեշտ՝ արտաքին գործոնների պատճառով։ Վերջնական տեքստը, ըստ էության, պատրաստ է և դրված է սեղանին»,- գրել է Ջոզեպ Բորելը Twitter-ում։

Հինգշաբթի Թեհրանը հայտարարել էր, որ նոր խոչընդոտներ կան գործարքը վերականգնելու համար: Վաշինգտոնն ընդգծել է, որ մտադիր չէ բավարարել Ռուսաստանի պահանջները, որոնք, ըստ նրա, կապ չունեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ, սակայն նշվում է, որ դեռևս կան փոքր չլուծված և բարդ հարցեր՝ գործարքի հասնելու համար:

Ռուսաստանն անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, թե ցանկանում է ԱՄՆ-ի երաշխիքները, որ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու պատճառով, չեն ազդի Իրանի հետ իր ծրագրած գործընկերության վրա: Սակայն ՌԴ-ի այս պահանջն արևմտյան երկրներն անվանել են անսպասելի, իսկ Վաշինգտոնը պնդել է, որ չի համաձայնի դրան։

Տաթև Ֆռանգյան