Ինչո՞ւ ենք ստեղծել ԵՏՄ շուկան․ պետք է պայմանավորվել՝ ՌԴ-ն ցորենը չթանկացնի ՀՀ-ի համար․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Դոլարի թանկացում, հացահատիկի և վառելիքի հնարավոր խնդիրներ․ այս թեմաների շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ

–Պարո՛ն Սարգսյան, սկսենք ամենակենցաղային թեմայից․ դոլարի գինն աճում է, և անհանգստություն կա՝ ի՞նչ է լինելու, մինչև ե՞րբ և որքա՞ն կարող է աճել։

-Սա հիմնականում կապված է նրա հետ, որ մեր տնտեսությունը խիստ կապված է Ռուսաստանի հետ, այնտեղ տեղի ունեցողն ակնթարթորեն ազդելու էր Հայաստանի արժույթի փոխարժեքի վրա, որովհետև Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում շուկայում։ Այսինքն, 6 ամսով՝ մինչև սեպտեմբերի 9-ը, բանկերին արգելվել է արտարժույթ վաճառել ֆիզիկական անձանց։

–Նախորդ տարի էլ թանկացում եղավ դոլարի և այլ արժույթների, բայց այն ժամանակ տնտեսագետների մի մասն ասում էր, որ դա հիմնարար պատճառներ չունի, ուղղակի իրարանցում է սկսվել։ Հիմա լուրջ պատճառներ կա՞ն։

-Հիմա հիմնականում շուկայական առաջարկի և պահանջարկի հիման վրա է։ Այս պայմաններում ևս ՀՀ ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է բավարար արտարժույթի իրացվելիություն ապահովել շուկային։ Բայց քանի որ խնդիրը միայն Հայաստանինը չէ, այլև Ռուսաստանից է գալիս, այս դեպքում պետք է ավելի բազմակողմանի նայել խնդրին։ Եթե դրամի փոխարժեքը, այնուամենայնիվ, տարբեր սահմանափակումներով պահվի նույն փոխարժեքով, և ռուսական ռուբլին անկում ապրի, ապա մեր տնտեսությանը դա այնքանով է վնաս, որ մեր արտահանողները մեծ վնասներ են կրելու։

-Հայաստանը նույնպիսի կախվածություն ունի Ռուսաստանից նաև հացահատիկի հարցում։ Եվ արդեն անհանգստություն կա․ ի՞նչ կարող է լինել։

-Հացահատիկի միջազգային գները, այո՛, կտրուկ բարձրանում են նաև այս հակամարտության ֆոնին, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հացահատիկ արտահանող երկրներ են, և երկուսն էլ պատերազմի մեջ են ներքաշված։ Քանի որ գործում է ընդհանուր ԵՏՄ շուկան, այնտեղ շուկաների միասնականացում, միասնական գնի որոշում կա, այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում և իրականացվելու են, ապա հարկավոր է ԵՏՄ շրջանակում քննարկել այս հարցը, որպեսզի ներքին շուկայում գործեն միասնական գներ։

-Այսինքն՝ եթե Ռուսաստանը թանկացնում է դրսի համար, չթանկացնի Հայաստանի համար։

-Այո՛, չթանկացնի այս երկրների համար, որովհետև գործընկեր երկրներ են։ Այսինքն՝ մենք, կոնֆլիկտի փաստացի անմիջական կողմ չհանդիսանալով, փաստացի տուժում ենք։ Հայաստանի մասով նման խնդիր չկա։ Իսկ ընդհանուր ԵՏՄ շրջանակում ճիշտ քաղաքականություն կլինի, որ այդ միասնական գնի սահմանումը, քանի որ Ռուսաստանն էլ հիմա չի կարող առանց արտահանման տնտեսություն վարել, պետք է իր ապրանքների համար այլ շուկաները մեծացնի։

Եթե Արևմուտքը հրաժարվում է ռուսական ապրանքներից, ապա այդ ապրանքներն ինչ-որ տեղ պետք է իրացնել։ Եթե ունես ապրանքի ավելցուկ, ապա դա հիմնականում ԵՏՄ շուկա պետք է գնա։ Ինչի՞ համար ենք այդ շուկան ստեղծել, որպեսզի կարողանանք այդտեղ ազատ առևտուր իրականացնել, և բոլոր երկրները փոխշահավետ պայմաններով օգտվեն դրանից։ Եվ շատ բնական է, որ ԵՏՄ շուկայական կարգավորման շրջանակում նաև այդ գները ֆիքսվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան