Իր անկախությունը զենքով է պաշտպանում Ուկրաինայի ժողովուրդը․ հայերս դասեր ունենք քաղելու․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Factor TV–ի զրուցակիցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, դիվանագետ Արմեն Խարազյանն է

-Պարո՛ն Խարազյան, միջազգային լարվածությունը հասել է գագաթնակետին, և այդ ֆոնին Ադրբեջանի զինուժն այսօր կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։ Հավանական համարո՞ւմ եք, որ վերջերս ՌԴ-ի ռազմական և ռազմավարական դաշնակիցը դարձած Ադրբեջանը ռազմական սադրանքները մեծ մասշտաբների պատերազմի վերածի՝ փորձի օգտվել իրավիճակից։

-Ես կարծում եմ, որ կա դրա հավանականությունը։ Դրա դեմն առնելու լավագույն ձևն այն է, որ հայկական ռազմական գերատեսչությունը, հայկական բանակը պատրաստ լինեն նման կարգի գործողություններին դիմակայելուն և դրանք հետ մղելուն։ Այստեղ ինքնապաշտպանական կարողություններին այլընտրանք չկա, անկախ նրանից՝ որքանով է հավանական Ադրբեջանի կողմից նման ռիսկային գործողությունների գնալը, այդ ինքնապաշտպանական կարողությունները պետք է լինեն սահմանին և պետք է լինեն հայկական։

-ՀՀ-ում կանխատեսումներ են արվում, որ եթե ՌԴ-ն պարտվի Ուկրաինայի դեմ պատերազմում, դա բերելու է նրա թուլացմանը։ Հետևաբար նաև՝ առիթից կօգտվեն Թուրքիան և Ադրբեջանը՝ ՀՀ-ին վնասելու համար, և Արևմուտքը չի էլ աջակցի ՀՀ-ին իր անվտանգության պաշտպանության հարցում, հետևաբար՝ այդ թեզի կողմնակիցները ՌԴ-ի հաղթանակն են պատերազմում սպասում։ Ըստ Ձեզ՝ պատերազմի ո՞ր արդյունքն է մեզ ձեռնտու։

-Դա միակողմանի պատկերացում է այն մասին, թե Ռուսաստանի հաղթանակի կամ պարտության հետևանքներն ինչպիսին կլինեն ՀՀ-ի համար։ Այո՛, ակնհայտ է, որ ՌԴ-ի պարտությունն Ուկրաինայում հանգեցնելու է տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացման, թերևս՝ ո՛չ միայն Թուրքիայի, այլև հետխորհրդային տարածքում Արևմուտքի ռազմաստրատեգիական կարողությունների տարբեր դրսևորումների ականատեսը կլինենք։ Սակայն, անկախ դրանից, տարածաշրջանում Թուրքիայի դերը կարող է աճել, և իհարկե՝ կարող է աճել թուրք-ադրբեջանական համագործակցության դերը ՀՀ-ի վրա ճնշումներ բերելու ուղղությամբ։ Սակայն ՌԴ-ի հաջողությունը ևս կարող է հանգեցնել ՀՀ-ի համար աղետալի հետևանքների, որոնցից մեկը հայկական պետականության կորուստն է։

-Ինչքանո՞վ են իրական այն գնահատականները, որ Ուկրաինային հաղթելուց հետո ՌԴ-ի հաջորդ քայլը հետխորհրդային մյուս պետությունները, այդ թվում՝ ՀՀ-ն կուլ տալն է լինելու՝ ստեղծելու մեծ Միութենական պետություն՝ նոր ԽՍՀՄ-ի տեսքով։ Սա՞ նկատի ունեք Դուք։

-Այո՛, և պետք է նկատել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի այդ վերանվաճողական քաղաքականությունը սկսել է շատ ավելի վաղ, քան Ուկրաինայի դեմ ՌԴ-ի վերջին ռազմական գործողություններն են։ Հայաստանն աստիճանաբար սկսել է ենթարկվել ռուսական ճնշումներին՝ դեռևս վաղ 90-ականներից։ Դրա վկայությունը հայկական ռազմավարական կարևորության օբյեկտների և դրանց ենթակառուցվածքների հարկադիր, պարտադրված փոխանցումն է եղել ՌԴ-ին՝ «Գույք պարտքի դիմաց» և դրան հաջորդած զանազան գործարքների արդյունքում, ինչպես նաև գազային գործոնի կամ գազի գնի մանիպուլյացիայով ՀՀ-ի հետ հարաբերություններում։

ՌԴ-ն աստիճանաբար կարողացել է Հայաստանին ողնաշարազրկել և մեկուսացրել արտաքին աշխարհից, թե՛ ենթակառուցվածքային, թե՛ պետության կենսագործունեության համար անհրաժեշտ այլ ոլորտներում։ ՀՀ-ն ՌԴ-ի այս ազդեցության տակ ընկել է շատ ավելի վաղ, քան Ուկրաինան, և եղել է փորձադաշտ։ Նաև եթե դուք ուսումնասիրեք 44-օրյա պատերազմին նախորդող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրա հետևանքները, ապա ակնհայտ է դառնում, որ զանազան լոգիստիկ ապահովման, մարտական ու ռազմական պլանավորման զանազան հարցադրումներ, որոնք ՌԴ-ն կառավարում է այսօր կամ որոնց դիմագրավում է Ուկրաինայի հետ իր պատերազմում, փորձարկվել են 44-օրյա պատերազմի ընթացքում՝ տալով ՌԴ-ին հասկանալու հիմքեր, թե ինչ խնդիրներ կարող են ծագել մարտական գործողությունների ընթացքում, որոնց դասերը նա այսօր կիրառում է Ուկրաինայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան