«Քնած զինվորը» և 2021-ի մյուս լավագույն լուսանկարները․ Word Press Photo-ի ցուցահանդեսը՝ Հայաստանում

Լուրեր

13.01.2026 | 23:28
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
13.01.2026 | 23:13
PKK-ն հայտարարել է, որ Հալեպի բախումները նպատակ ունեն խափանել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունները
13.01.2026 | 22:58
Ռուբիոն կարևորել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
13.01.2026 | 22:51
Միրզոյան–Ռուբիո հանդիպում․ քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը
13.01.2026 | 22:27
Ավարտվել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը
13.01.2026 | 22:07
Դատարանը կորոշի՝ արդյո՞ք Լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
13.01.2026 | 21:53
Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
13.01.2026 | 21:39
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.01.2026 | 21:24
Ալիևը վերակառուցումից հետո ռազմարդյունաբերական գործարան է բացել
13.01.2026 | 21:10
ԱՄՆ, թե Իրան, ՀՀ-ն պետք է ընտրի․ առևտուր՝ Թրամփի կանոններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 21:00
Լուրջ է Սոլովյովի սպառնալիքը՝ ռազմական ուժ կիրառել ՀՀ դեմ․ ՌԴ-ն ցավոտ է տանում Թրամփի ուղին՝ ԱՄՆ-ի հետ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:44
Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն
13.01.2026 | 20:30
ՆԱՏՕ-ականին նման, Հայաստանին հարմար․ ԶՈՒ նոր համազգեստը դեռ վերջնական չի հաստատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:12
Հարավային Կորեայի նախկին նախագահի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել
13.01.2026 | 20:00
Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն ինչ կատարվել է 2020-ին՝ լուսանկարի լեզվով ու մեկ ակնթարթում՝ ամբողջացվել է Word Press Photo համաշխարհային մրցույթի լավագույն լուսանկարների ցանկում․ 2021-ին աշխարհի լավագույն լուսանկարներ ճանաչված այդ բոլոր աշխատանքներն այժմ  Հայաստանում են։ Այս ցանկում է նաև հայ լուսանկարիչ, վավերագրող Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարը․ այն միջազգային ֆոտոլրագրության հեղինակավոր մրցույթի «Ժամանակակից խնդիրներ/ﬔկ լուսանկար» անվանակարգի լավագույն երեք լուսանկարներից մեկն է ճանաչվել։

World Press Photo-ի ցուցահանդեսը Հայաստանում է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ, առիթը Թագավորության ու ՀՀ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։

Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 15-ից և կգործի մինչև մարտի 7-ը։ 2020-ի տարվա լավագույն լուսանկարները ցուցադրվում են Ճարտարապետության ազգային թանգարանում։ World Press Photo-ի այս ցուցահանդեսը շրջիկ է և պարբերաբար հայտնվում է աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներում։

Ցուցահանդեսի կարևորության մասին․ համաշխարհային և հայկական տեսանկյունները

«Մենք շատ հպարտ ենք ու ուրախ, որ հնարավորություն ունեցանք աշխարհի տարբեր մասերում առկա իրական խնդիրների մասին պատմող լավագույն վավերագրական լուսանկարներն ու նախագծերը ցուցադրել Հայաստանում World Press Photo-ի ցուցահանդեսի միջոցով։ Նիդերլանդները շատ է կարեւորում խոսքի ազատությունը ու World Press Photo հոլանդական կազմակերպությունը աշխարհում պատկերի միջոցով խոսքի ազատությունը խրախուսող կազմակերպություններից է։ Ցուցահանդեսը շատ տպավորիչ է»,-ասում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Մրցույթում հաղթած լուսանկարի հեղինակ, հայ վավերագրող Վաղինակ Ղազարյանի խոսքով՝ World Press Photo-ի այս ցուցահանդեսի Հայաստան բերվելն ու շրջիկ լինելը լավ առիթ են կարևոր հարցերը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար։

«Մեզ համար կարևոր է, որ մեր զինվորի պատմությունը և մեր խնդիրն ինչ-որ ձևով երևում է ամենաառաջին միջազգային ֆոտոցուցահանդեսում, նաև մնայուն՝ կատալոգի տեսքով։ Այն հնարավորություն է տալիս նյութի մեջ ընկղմվելու, մտածելու, հարց առաջացնելու, հետո բացելու, նայելու՝ ինչ հակամարտություն է։ Սա ինչ-որ մի պատ քանդելու այլընտրանք է»,-նշում է Վաղինակ Ղազարյանը։

Վավերագրողի խոսքով իր լուսանկարը հակասություն է՝ «տեղում կանգնած, կռվող զինվորի և վատ կազմակերպված պատերազմի» մասին, բայց նաև ազատ՝ ընկալման ու մեկնաբանման համար։

«Եվ էդ հակասոությունն ամբողջությամբ կա՝ և՛  տեղում կանգնած զինվորի հաղթանակը, և՛ մեր պարտությունը։ Բայց ուզում եմ շեշտը դնել տեղում կանգնած զինվորի հաղթանակի վրա․ դա հիմա մեզ շատ է պետք, որ կարողանանք հավաքվել,  ոտքի կանգնել։ Ես այստեղ տեսնում եմ մի ուժ, որը կարող է և զարթնել ու համախմբվել։ Իսկ  նկարն ինչ-որ առումով ինձ էլ չի պատկանում․ այն  բոլորինն է, ու ամեն մեկը կարող է իր տպավորությունը, զգացողությունը, կարծիքն ունենալ․ իր ուժը այդ հակասության մեջ է»,-ասում է վավերագրողը։

 

Հայ զինվորի ու Word Press Photo-ի մյուս լավագույն լուսանկարները Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում օրական մոտ 50-100 այցելուի են հետաքրքրել, թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը սա լավ ցուցանիշ է համարում։

«Այս ցուցահանդեսը շատ լավ  արտացոլում է այն վիճակը, որում մարդկությունը անցկացրել է 2020 թվականը՝ սկսած լոքդաունից, վերջացրած Արցախյան պատերազմով․ այդ ամենը կա, ցուցադրված է՝ մարդկային զգացմունքները, կրքերը, վերաբերմունքը։ Ես վստահ եմ, որ Word Press Photo-ի նշանակությունը կարևոր է առաջին հերթին հենց սրանով»,-ասում է Գրիգորյանը։

Word Press Photo-ն հիմնադրվել է 1955թ-ին, այն ակնախ և ոչ կոմերցիոն կազմակերպություն է՝ հայտնի իր ամենամյա ֆոտոմրցույթով։  World Press Photo 2021-ի ցուցադրությանը ներկայացվում են միայն հաղթող լուսանկարները՝ աշխարհի տարբեր երկրներից։ Այս ցուցահանդեսում հաղթող լուսանկարներն   ընտրվել էին 130 երկրի 4315 լուսանկարիչների աշխատանքներից։ Ֆոտոմրցույթին, ընդհանուր առմամամբ, 74,470 լուսանկար է ներկայացվել։

Անահիտ Հակոբյան