Պուտինի նոր պատժամիջոցներն` ընդդեմ սեփական քաղաքացիների. մինչև 15 տարվա ազատազրկում և ընդդիմադիր ԶԼՄ-ների արգելափակում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Պուտինի ռեժիմն աննախադեպ ճնշումներ է կիրառում՝ սահմանափակելու ազատ խոսքն ու խոչընդոտելու լրատվամիջոցների աշխատանքը: Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման 9-րդ օրը Պետդուման մեկ օրվա ընթացքում միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք պատիժ են սահմանում, մեջբերում եմ՝ «ՌԴ ԶՈՒ-ի գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար»:

Այս օրենքը խախտելու համար սահմանվել է մինչև 1,5 մլն ռուբլի տուգանք կամ մինչև 15 տարվա ազատազրկում, եթե խախտումն առաջացրել է ծանր հետևանքներ: Մինչև երեք տարով ազատազրկում է սպասվում նրանց, ովքեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր կտարածեն կամ, այսպես ասած, կվարկաբեկեն զինված ուժերը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ այս սահմանափակումները բնորոշ են Ռուսաստանի վարած ոչ ժողովրդավար քաղաքականությանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշում է՝ Ռուսաստանի քաղաքացիները խոշոր չափի տուգանքներ վճարելու վտանգի տակ են հայտնվել:

Վլադիմիր Պուտինի իշխանության կողմից պատժամիջոցներն այսքանով չեն սահմանափակվում: Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը Կրեմլի ազդեցության գոտուց դուրս լուսաբանելու համար, Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշմամբ, հակաիշխանական դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների գործունեությունը երկրում դադարեցվել է:

Եթերազրկվել և լուծարվել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, սահմանափակվել է «Մեդուզա» կայքի հասանելիությունը, դարարեցվել է «Դոժդ» հեռուստաալիքի օնլայն հեռարձակումը: Այս լրատվամիջոցի տնօրենն ու որոշ աշխատակիցներ արդեն լքել են Ռուսաստանը:

Ռուսական լրատվամիջոցների աշխատանքը խաթարելուն զուգահեռ՝ սահմանափակվել է նաև օտարերկրյա լրատվամիջոցներից «Ազատություն» ռադիոկայանի, BBC-ի, «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունների կայքերի հասանելիությունը։ Փորձագիտական շրջանակներն արձանագրում են՝ Մոսկվան չի հանդուրժում կրեմլյան քարոզչությանը հակադրվող այլ տեղեկություններ: Այս սահմանափակումները սկսել են կիրառվել երեկ գիշերվանից:

Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունն ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցներին արգելել էր Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները «պատերազմ» կոչել: Պետական գերատեսչությունը պարտադրել էր այն անվանել «հատուկ գործողություն Ուկրաինայում»՝ լրագրողներից պահանջելով նաև հաղորդել միայն պաշտոնական տեղեկատվություն:

Լրատվամիջոցների ցանկում, որոնց գործունեությունը սահմանափակվել է, տարակուսելի է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի առկայությունը։ Եթե սահմանափակումների տակ հայտնված լրատվամիջոցները գործում են արևմտյան երկրների աջակցությամբ, ապա «Էխո Մոսկվի»-ի 66 տոկոսը պատկանում էր ռուսական պետական «Գազպրոմ»-ին:

Փորձագետները նշում են՝ ռուսական իշխանությունները փակում են իրենց իսկ կողմից ստեղծված և քիչ թե շատ ազատ գործելու հնարավորություն ունեցող լրատվամիջոցները:

2021 թվականի ժողովրդավարության ինդեքսում աշխարհի պետությունները դասվել են չորս խմբի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ ունեցողներ: Ռուսաստանն ավտորիտար իշխանական ռեժիմ ունեցող պետությունների շարքին է դասվել: Պատերազմի օրերին այս ցուցանիշը դրսևորվում է նաև Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի արգելափակմամբ:

Արևմտյան երկրներն իրենց հերթին Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների շրջանակում սահմանափակել են Մոսկվայի կողմից ֆինանսավորվող միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ  Կիրակոսյան