Պարոն Դումանյան,Դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար․ Գրիգորյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր Ազգային ժողովի նիստում անդրադարձավ Վայոց ձորի միակ բուհի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի փակման հարցին:

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։

«Երբ մասնաճյուղը հիմնադրվում էր, ուներ երկու հիմնական նպատակ՝ տարածքային համաչափ զարգացում ու սոցիալական խնդիրների լուծում կրթության միջոցով:

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այս երկու նպատակից ո՞րն է իրականացվել, որ որոշվել է մասնաճյուղը փակել: Այս խնդիրներից որևէ մեկը դուք չեք լուծել, հետևաբար, անընդունելի է այս որոշման իրականացումը:

Մի քանի օր առաջ կրթության նախարարն այստեղ  կանգնած խոսում էր  ինչ որ ֆինանսական խնդիրներից։ Պարո՛ն նախարար, Դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար։  Ձեր ֆունկցիան պետք է լինի որակյալ կրթություն ապահովելը  ողջ Հայաստանի տարածքով։ Փոխանակ գաք ու ասեք, թե ստեղծված խնդիրները ոնց կարող ենք լուծել, որակյալ կրթություն ոնց կարող ենք ապահովել, գալիս ու ասում եք՝ ֆինանսական խնդիրներ կան, նպատակահարմար չենք համարում, եթե այդպես է՝ եկեք սահմանամերձ բոլոր բնակավայրերում դպրոցները փակենք, կարող է պարզվի՝ ֆինանսական առումով ձեռնտու չէ», – նշեց պատգամավորը:

Դիմելով ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին՝ ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցով նրանք դիրքորոշում չունեն:

«Դուք որևէ դիրքորոշում չունե՞ք, ձեզ չի՞ անհանգստացնում, որ այնտեղ մասնաճյուղ է փակվում. ավարտողների 90 տոկոսն աշխատում է մարզում ու էապես այնտեղ փոխել են աշխատաշուկան ու սա, կարծում եմ, լիարժեք խնդիր է, որ պետք է լուծում ստանա: Նախկին մարզպետները, կարծում եմ, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը», – նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: