Պատերազմի 8-րդ օրը․ Ուկրաինայում հումանիտար վիճակը գնալով ծանրանում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսման օրվանից ի վեր այսօր առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց առաջին հայ զոհի մասին։ Դեպքը, ըստ Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի, տեղի է ունեցել Խերսոն քաղաքում, որը՝ ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ իրենց վերահսկողության տակ է անցել։

Ընդհանուր առմամբ՝ ըստ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ միայն Խարկովի մարզում զոհվել է 34, վիրավորվել՝ 285 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Զոհվածների թվում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան․ նա զոհվել է մարտի 1-ին՝ մթերք գնելու ժամանակ։

«Խարկով քաղաքը երեկ և նախորդ օրերին ակտիվորեն ենթարկվում է ծանր հրետակոծության, ավիահարվածների, և թիրախավորվում են ոչ միայն ռազմական և ադմինիստրատիվ օբյեկտները, այլև՝ բնակելի շենքեր, և բավականին շատ զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Հարվածները գրեթե չեն դադարում, երեկ մինչև ուշ գիշեր ռմբակոծվել են բնակելի թաղամասեր, նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը»։

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանը, որն այս պահին Մարիուպուլում է, հայտնում է՝ ժողովուրդը չի կարողանում դուրս գալ քաղաքից, շուրջբոլորը պայթյուններ են։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ ժամեր առաջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ տեղական ժամանակով 15։00-ին բանակցությունների երկրորդ փուլը Բրեստում կշարունակվի։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ իր հերթին թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ռուսական կողմի հետ բանակցությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան