Վե՛րջ տվեք այս քաղաքական թմրամոլությանը․ դավաճանի ասեղի վրա եք նստել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

«Մի կողմ դնենք Սեյրան Օհանյանի ռազմական հաջողությունները, կարող ենք դրա մասին ունենալ տարբեր տեսակետներ»,- այս մասին ԱԺ լիագումար նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության դժգոհությանն առ այն, որ «իշխանական պատգամավորների կողմից քննադատության է ենթարկվում գեներալը, մարդ, ով Շուշին է ազատագրել»:

«Երբ որ պարոն Օհանյանը ստանձնել է քաղաքական գործառույթ՝ որպես պատգամավոր և խմբակցության ղեկավար, դա ենթադրում է, որ նրա հասցեին նաև քաղաքական քննադատություններ պետք է հնչեն և դիտարկումներ արվեն, ինչպես նաև Վանեցյանի հասցեին, թեև մեր այդ երկու գործընկերները գեներալ են: Ազգային ժողովի աթոռները խրամատներ չեն և այստեղ ռազմական հաջողություններն ու ուսադիրները չեն էական, մենք պիտի փորձենք գեներալներ լինել քաղաքականության մեջ՝ որպես օրենսդիր, իսկ թե ով է գեներալ, ով շարքային, դա որոշում է ժողովուրդը՝ իր քվեարկութամբ»,- ասաց իշխանական պատգամավորը:

Կոնջորյանի բնորոշմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո խորհրդարանական ընդդիմության որդեգրած հռետորաբանությունը նման է քաղաքական թմրամոլության:

«Դուք ձեր դոզան՝ նշաձողը էնքան բարձր եք միանգամից վերցրել՝ դավաճան ասելով, որ հիմա էլ ոչ մի բան չի ազդում, նստել եք դավաճանի ասեղի վրա ու հանրությանն էլ եք նստեցրել: Առաջարկում եմ վերջ տալ այս քաղաքական թմրամոլությանը և վերադառնալ կառուցողական քննարկումների դաշտ՝ առանց շշանետումների, առանց վիրավորանքների ու առանց նեղացածության»,- կոչ արեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: