«Իմ համար Սանասար է․ 27 տարի անց դարձավ Կուբաթլու»․ Սեյրան Օհանյանի պատասխանը Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ ուզում է պատասխանել վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հարցադրումներին։

«Սանասար, թե՞ Կուբաթլու։ Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը 1994 թվականի պայմանագրի ստորագրումից հետո միասնական մի կուռ համակարգ են եղել տարբեր ոլորտներում։ Երեկ հարց հնչեցվեց նաև ինձ, որ՝ դուք եք այդ պաշտպանության խնդիրներն իրականացրել։ Իմ ղեկավարները բանակցային շրջանակներում երբևիցե չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերն ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար։

Արցախը ավելի մեծ պատմական տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը։ Եվ այդ տարածքում, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայր ստեղծվել, մինչև այդ դրանք հայկական տարածքներ են եղել։ Հայաստանի հարցրերը Խորհրդային միության ժամանակահատվածում անօրինական և ոչ մեր շահերի սպասարկման շրջանակներում են լուծվել, և մենք բավական տուժել ենք։ Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար։ Հայրենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է, 1993 թվականից ուղիղ 27 տարի հետո այն դարձել է Կուբաթլու, և տվել ենք կամ հետ է վերադարձվել։

Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել։ Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ այս իշխանությունը բանակցային գործընթացին լիարժեք չի տիրապետում, և դրանից են հակառակորդներն օգտվել։

«Հիմնական հանցագործը, յուրաքանչյուրիս համար, թուրքն է, ադրբեջանցին, բայց բանակցային գործընթացի ձախողման, պատերազմի հրահրման գործում իր դերակատարումն են ունեցել ՀՀ իշխանությունները, այլ հարց է՝ անգիտակցաբար, թե բանակցային գործընթացին չտիրապետելու հետևանքով»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մասնավորապես՝ նա հիշեցրեց, որ Փաշինյանը հայարարել է, թե «Արցախը Հայաստան է ու վերջ», ապա «Չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն», և դրանից հետո է ստորագրել Արցախի փոխարեն։

«Սրանք անընդունելի քայլեր են, ինչից օգտվել են հակառակորդները ու հարձակվողական գործունեություն, սադրանքներ իրականացրել։ Ուզում եք նեղացեք, ուզում եք՝ ոչ»,- շեշտեց Օհանյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ բանակցային գործընթացում մշակված փաստաթղթերում առաջնահերթը երբեք չի եղել տարածքների հանձնումը, այլ եղել է Արցախի ինքնիշխանությունը՝ իր պատմական տարածքում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ Օհանյանը նշեց, որ առանց մարտերի հանձնվել է Շուշին, Հադրութը։

«Այստեղ կա՞ այլ տեսակետ, որ դրանք հանձնել են ու հանձնվել է ձեր իշխանության ժամանակ։ Առավել ևս, երբ երկրի ներսում չի մոբիլիզացվել ամբողջ ներուժը՝ ոչ միայն մարդկային ներուժը, այլ նաև ինժեներատեխնիկական, շինարարական՝ խորքում պաշտպանությունը կազմակերպելու համար»,- հայտարարեց Օհանյանը և հատուկ ուշադրություն հրավիրեց, որ դատաիրավական համակարգի կողմից մատը մատին չի խփվել ՝ համատարած անօրինականության, կարգ ու կանոնի բացակայության, խուճապի դեմ խիստ միջոցներ ձեռնարկելու համար։ Օհանյանի դիտարկմամբ՝ այդ ամենը խրախուսվել է այսօրվա իշխանության ղեկավարի կողմից՝ կոչումներ բաժանելով։

Մանրամասները՝ տեսանյութում: