Պուտինը միջուկային կոճակը կարո՛ղ է սեղմել․ սպառնալիքն իրական է դառնում․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ.

–Պարո՛ն Գրիգորյան, Ուկրաինայի շուրջ լարվածությունը գնալով մեծանում է՝ պատերազմական աղետին զուգահեռ։ ՌԴ ԱԳՆ Լավրովն այսօր լրատվամիջոցներին ասել է, թե ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ծրագրում են միջուկային պատերազմ սկսել ընդդեմ Ռուսաստանի։ Երեկ էլ Լավրովն ասել էր՝ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել միայն միջուկային։ Պատերազմ սկսելու պատրվակ նրանք օգտագործեցին մեղմ ասած ոչ այնքան արժանահավատ «ահաբեկչական»պայթեցումները ինքնահռչակ շրջանների տարածքում։ Նույն ոճով մեղադրում են Արևմուտքին ատոմային սպառնալիքի մեջ։ Ո՞վ կգնա այդ քայլին և որ պարագայում։

-Նույնիսկ լեգիտիմացման խնդիր չունեն․ եթե հիշում եք՝ Պուտինը մեկ տարի առաջ հայտարարել էր՝ ինչի՞ն է պետք աշխարհը, եթե ՌԴ-ն գոյություն չունի այդ աշխարհում։ Այսինքն՝ Արևմուտքի այս գործողությունները, լրջագույն պատժամիջոցները, որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ, միգուցե՝ ռուսական կողմը դիտարկում է որպես սպառնալիք ռուսական պետությանը։ Եթե ուշադիր հետևենք այդ հայտարարությունների դինամիկային, կտեսնենք, որ առաջին նման հայտարարությունը եղավ, երբ Պուտինը խորհրդակցության հրավիրեց Պաշտպանության նախարարին և Շտաբի պետին՝ Շոյգուին և Գերասիմովին, և հրահանգեց մեծացնել միջուկային զորքերի պատրաստվածության աստիճանը։ Դա տեղի ունեցավ ծանրագույն սանկցիաների ուժի մեջ մտցնելուց հետո։ Բացի այդ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը նշել էր, որ ողջունում է բրիտանական կամավորների մասնակցությունը ուկրաինական պատերազմին։

Սա ռուսական կողմը որպես պատրվակ է օգտագործում՝ միջուկային սպառնալիքի մասին հիշեցնելու Արևմուտքին։ Երևի Արևմուտքում մտածում են՝ այդ սպառնալիքն իրական չէ, ՌԴ-ն ցույց է տալիս, որ իրական է այդ սպառնալիքը։ Պատերազմից առաջ էին շատերը նշում, որ պատերազմի սպառնալիքն իրական չէ։ Բայց պետք է հասկանալ, որ ռացիոնալ ընկալումները տարբեր դերակատարների մոտ տարբեր են, և գլխավոր հարցը հետևյալն է՝ Պուտինն այս պահին ռացիոնա՞լ դերակատար է։ Եվ պետք է հասկանալ՝ եթե ռացիոնալ է, որո՞նք են որոշումների հիմքը, տնտեսակա՞ն, աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ սեփական պատմական դերի մասին պատկերացումներ են։ Ցածր, բայց այդ հավանականությունը կա, որ Պուտինը կարող է սեղմել միջուկային կոճակը։

–Պատերազմ սկսելուց մեկ-երկու օր առաջ նա հայտարարում էր, թե օրերից մեկ օր ուկրաինացի ազգայնականաների ձեռքին միջուկային զենք է հայտնվելու, թե նրանք միևնույնն է՝ բախվելու են ՌԴ-ի հետ։ Այդպիսով՝ արդարացվում էր կոշտ քայլերի, ինչպես հետագայում պարզվեց՝ պատերազմ սկսելու որոշումը։ Պուտինի ունեցած անվտանգային վախերն իրակա՞ն են, արդարացվա՞ծ են, թե՞…

-Չէ, դրանք պատրվակներ են։ Իրականում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման պատրվակ է, Ուկրաինայի նկատմամբ սեփական հավակնությունները հնչեցնելու համար։ Իրականում՝ ռուսական աշխարհաքաղաքական մտածելակերպի մեջ Ուկրաինան ռուսական կայսրության անքակտելի մասն է և հատկապես՝ ռուս ուժայինների պատկերացումներում Ուկրաինան տարանջատվել էր Ռուսաստանից։

–Ձեր գնահատականը հաստատում է թերևս Պուտինի՝ օրերս տված մի որակում՝ Լենինի անվան Ուկրաինա էր ասել։

-Այո, նա հոդվածներ էլ է գրել այդ թեմայով։ Ընդհանրապես՝ եթե հետևենք ՌԴ-Ուկրաինա հարաբերություններին, ապա կտեսնենք՝ վերջին 20 տարիների ընթացքում ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինան պահպանի իր վերահսկողության գոտում։ 2004 թվականի Մայդանի հեղափոխությունից հետո՝ նարնջագույն հեղափոխության ժամանակ, երբ Յուշչենկոն եկավ իշխանության, ՌԴ-ն փորձեց քաղաքական մեթոդներով պահպանել վերահսկողությունը։ Ուկրաինայում աջակցեց Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությանը», որը 2009 թվականին եկավ իշխանության, դարձավ Ուկրաինայի նախագահ, և երբ 2014-ի ճգնաժամն առաջացավ, ՌԴ-ն ռազմական գործողություններ նախաձեռնեց Ուկրաինայի արևելքում, որպեսզի ստորագրի փաստաթուղթ՝ «Մինսկի համաձայնություններ» կոչվածը, որոնց նպատակն այն էր՝ Դոնեցկն ու Լուգանսկը վերաինտեգրվեն Ուկրաինայի կազմում՝ հատուկ կարգավիճակով, ինչը թույլ կտար ՌԴ-ին վերահսկել Ուկրաինայի քաղաքական որոշումները։ Առնվազն մինչև այս պահն առնվազը ՌԴ-ն հույս ուներ, որ այդ Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Սակայն Զելենսկին փոխեց իր նախնական դիրքորոշումը և պարզ դարձավ, որ Մինսկի համաձայնությունները նա կյանքի չի կոչելու, և Ուկրաինայի ներսում սկսվեցին գործընթացնի գործընթացներ՝ ռուսական հեռուստաալիքների փակումը, Մեդվեդչուկի նկատմամբ քրեական գործը, որը Պուտինի մերձավորներից է։ ՌԴ-ն հասկացավ, որ ռազմականից բացի Ուկրաինայի նկատմամբ այլ գործիքակազմ ինքը չունի և որոշվեց հարցը ռազմական ճանապարհով լուծել։

Մանրամասները` տեսանյութում:

Ռոբերտ Անանյան