Ինչպե՞ս են Սարգսյանը, Քոչարյանը բանակցել հայրենիքի որոշ մաս հանձնելու շուրջ․ պոտենցիալ հողատո՞ւ են․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ասում եք՝ դուք փորձում եք չվիրավորել հանրային գիտակցությունը: Թույլ տվեք չհամաձայնվել»,- արտահերթ ելույթ ունենալով՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, որտեղ պատգամավորն անդրադարձել էր երեկ խորհրդարանում ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Անդրադառնալով իշխանության հասցեին հնչած մեղադրանքին, թե «հող են հանձնել» Ռուբինյանը նշեց. «Խնդիրը հանրային գիտակցությունը վիրավորելու մեջ է: Հարց եմ տալիս ընդդիմադիրներին. Սանասարը, Կովսականը, Քաշաթաղը, Ակնան, ի՞նչ կարգավիճակ են ունեցել հայերիս համար, ՀՀ ղեկավարների համար: Արձանագրված փաստ է, որ ՀՀ իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախագահության տարիներին բանակցել են յոթ շրջանները Ադրբեջանին հանձնեու շուրջ… Հաշվի առնելով այս հանգամանքը, երբ որ  ձեզնից շատերն ասում են՝ դուք հանձնել եք հայրենիքի՝ Արցախի 75 տոկոսը, հարց է առաջանում, պարոն Մինասյան, ինչպե՞ս են ձեր կոալիցիոն գործընկերներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բանակցել հայրենքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ, արդյո՞ք դա նշանակում է, որ իրենք պոտենցիալ հողատու էին՝ ձեր տրամաբանությամբ: Այստեղ է խնդիրը։ Կողմնորոշվեք ի վերջո։ Եթե Ադրբեջանը ստորագրեր Կազանի փաստաթուղթը, և այդ տարածքները, որոնք Ադրբեջանին անցան պատերազմի արդյունքում, անցնելու էին, չէ՞, Ադրբեջանին ի վերջո։ Ինչո՞ւ եք վիրավորում իմ և ոչ միայն իմ գիտակցությունը»։

Ռուբինյանը հավելեց՝ հասկանալի չէ նաև այն, որ, ըստ ընդդիմադիրների մի մասի՝ իշխանությունը չպետք է ստորագրեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ ըստ մյուս մասի՝ իշխանությունը չի համաձայնել շուտ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում նշյալ տարածքները կրկին հանձնվելու էին. «Սա ևս հանրային գիտակցության վիրավորում է»։

Մանրամասները՝ տեսանյութում: