Վահագն Խաչատուրյանի ելույթը նախագահ ընտրվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Ազգային ժողովի կողմից մարտի 3-ին Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու. այս մասին նա ընդգծեց ԱԺ-ում ունեցած ելույթում:

Վահագն Խաչատուրյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց՝ իրեն նման մեծ վստահության քվե տալու համար: Դիմելով խորհրդարանին՝ նա ասաց. «Կարծում եմ՝ ձեզ համար էլ շատ կարևոր պահ է այն առումով, որ ձեզ իրավունք է վերապահված՝ ընտրել ՀՀ նախագահ»:

Խաչատուրյանը երկու հայտնի մարդկանց մեջբերումներ օգտագործեց իր խոսքում՝ ամբողջացնելու այն, ինչ ուզում է ասել:

«Առաջինը վերաբերում է ազատությանը: Իրականում, ամենակարևոր արժեքը մարդուն, որ ի ծնե տրվում է, ազատությունն է։ Ինչքան, որ ես ինձ ազատ եմ զգում, ուզում եմ, որ իմ դիմացինն էլ այդպես լինի. երբևիցե չեմ ընդունում, երբ դիմացինը կաշկանդված է, երբ դիմացինը որոշակի սահմանափակումներ ունի», – ասաց Խաչատուրյանը, ապա մեջբերեց Զիգմունդ Ֆրոյդի հետևյալ խոսքերը. «Իրականում, մարդկանց մեծ մասն ազատություն չի ուզում, որովհետև այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է»։

Ըստ Խաչատուրյանի՝ իշխանական պատգամավորներն այն մարդկանցից են, որոնք պատասխանատվությունից չեն վախեցել։

«Միշտ փորձությունների ենք ենթարկվում, բայց այդ փորձություններից պետք է հաղթանակած դուրս գանք, մեր բոլորիս խնդիրը դա է լինելու և ես, համոզված եմ, որ մենք այդ գործում հաջողելու ենք: Ես չեմ կասկածում մեր արած գործի և ճշտության, և անկեղծության, և ազնվության, հայրենիքին և մեր հայրենակիցներին պետք լինելու կամքի կամ պատրաստակամության մեջ: Ես չեմ կասկածում, որ մենք այդպես ենք մտածում և այդպիսին ենք»,- ասաց նա՝ վստահեցնելով հասարակությանը, որ հանձինս պետության և պետական ինստիտուտների՝ ինքը կստանա այն անվտանգությունը, որը բոլորն են ուզում, կապրի այն կյանքով, որը բոլորն են ուզում և կունենա այն ապագան, որի մասին բոլորը երազում են:

Խաչատուրյանը, ներկայացնելով իր դիտարկումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի, ինչ գաղափարներ պետք է իրականացնի, մեջբերեց Ադամ Սմիթի խոսքը. «Առևտուրն ու արտադրությունը հազվադեպ կարող են երկարատև ծաղկում ապրել այն երկրում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, որտեղ մարդիկ ապահով չեն զգում իրենց՝ սեփականությունը տիրապետելու հարցում, որտեղ պայմանագրի նկատմամբ վստահությունն ամրապնդված չէ օրենքով, որտեղ պետական պաշտոնյան չի գտնում, որ կանոնավոր կերպով պետք է պարտադրի բոլորին պարտքերը վճարել, որոնք պետք է վճարեն»։

«Ես համոզված եմ՝ մենք այս ուղղությամբ ենք գնում, մենք, իսկապես, մեր քաղաքացիներին այս ճանապարհով ենք տանում: Օրենքի գերակայությունը մեր՝ բոլորիս համար գերագույն արժեք է: Սեփականության անձեռնմխելիությունը ևս Սահմանադրությամբ է որպես այդպես ընդունված: Եվ կարևոր չէ, թե ինչ պաշտոն ենք զբաղեցնում, մենք բոլորս հավասար ենք և այդ հավասար իրավունքը մենք իրականացնում ենք՝ հարկ վճարելով: Այսինքն՝ մենք բոլորս պետության, օրենքի առաջ հավասար ենք լինելու: Կարծում եմ՝ այդ սկզբունքներն է, որ մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք», – հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: