Փաշինյանի խորհրդականը նշանակվեց Սյունիքի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: Այդ հարցը ներառված է եղել ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը:

«Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար, և համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել և մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն ինձ վստահելու համար: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, և բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք: Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև Ձեր սպասելիքները»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը, որը 2019 թվականից զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Մանրամասները՝ տեսանյութում: