«Դավաճաննե՛ր», «դավաճանը դո՛ւ ես». վեճ՝ ԱԺ դահլիճում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեժ վիճաբանություն սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև: ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը կոչ արեց ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտութուններ չանել, և հարցուպատասխանը շարունակել հանգիստ միջավայրում:

Նա նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Արամ Վարդևանյանին զրկեց հարց տալու իրավունքից և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

Մինչ դուրս գալը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ձեռքն ուղղելով կառավարության կողմը, ասաց՝ դավաճաններ, ինչին Հակոբ Արշակյանն արձագանքեց՝ դավաճանը դու ես:

Հիշեցնենք՝ Հռիփսիմե Ստամբուլյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ  Արցախի 75 տոկոսը հանձնելով թշնամուն, թշնամուն անցած դաշտում են մնացել նաև հացահատիկի պաշարները, և հարցրեց, թե ինչ քայլեր են արվում հացահատիկի խնդիրը լուծելու համար՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պնդմանը, թե Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն, ընդդիմությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ:

Նա պահանջեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հրապարակային պաշտոնական դիրքորոշում հայտնել.  «Ի վերջո Սանասար է՞, թե՞ Կուբաթլու»։ «Ինչու են 20 տարի ձեր լիդերները բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ… Ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը, հայրենիքը խի՞ եք գնացել դրել սակարկությունների վրա: Որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե պաշտոնապես չհաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլու, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի… Հերիք է գաք այստեղ ու կոկորդիլոսի արցունքներ թափեք… Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, ա՛յ թալանչիներ»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ստամբուլյանը հիշեցրեց, որ նա գործադիր է, որը պարտավոր է օրենսդիրի հարցերին պատասխան տալ՝ կոչ անելով «մատ թափ չտալ, ձայնի տոնայնությունը չբարձրացնել»։

Փաշինյան էլ հակադարձեց. «Ով ինձ ասի՝ հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսացել»: Նիկոլ Փաշինյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք է եղել Արցախի կորուստ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Օհանյանին. «Տո Ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել, եթե Սանասար էր, ինչո՞ւ էիք գանցել հանձնում, մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք եղել ՊՆ նախարար՝ «կանսերվի կոկոշներով» դիրքներն ամրացնելով: Որեմն Ձեր չափը իմացե՛ք, հերի՛ք եղավ, բոլ եղավ…»:

Մանրամասները՝ տեսանյութում