Բանակի խնդիրների մասին չի խոսվել, որ թշնամին չիմանա, բայց պարզվեց՝ թշնամին շատ լավ գիտեր. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
Բոլորը

«Բազմիցս հայտարարել եմ, որ բանակի խնդիրների մասին մշտապես լիարժեք չի խոսվել»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալո հարցերին, թե բանակի խնդիրների մասին խոսելու կաշկանդվածություն  կա՞, մինչ այժմ բավարար կերպով խոսվե՞լ է այդ մասին:

«Բանակը միշտ պահել ենք առանձին, համարել ենք, որ բանակի խնդիրների մասին ինչքան քիչ խոսենք, այդքան լավ, չարժե այդ խնդիրների մասին բաձրաձայնել, հրապարակայնացնել, որ  թշնամին չիմանա ու չփորձի մեզ վրա հարձակվել: 30 տարիների փորձը ցույց տվեց, որ մենք թեև բանակի խնդիրների մասին չխոսեցինք, որ թշնամին չիմանա, բայց պարզվեց, որ թշնամին շատ ավելի լավ գիտեր այդ մասին, և նաև դրանով էր պայմանավորված 2020թ. պատերազմի սանձազերծումը:

Եթե մենք մեզ համար ավելի շատ խոսեինք բանակի թուլությունների մասին, որպեսզի սխալներն ուղղեինք, շատ ավելի լավ պատկեր կլիներ:

Ես չեմ ցանկանում, որ նույն սխալները կրկնենք: Նաև քննիչ հանձնաժողովը թույլ կտա վեր հանել մեր սխալները: Կարևոր է ոչ թե այն, որ մի քանի հոգի կարող են ծուլանալու կամ թերանալու պատճառով պատասխանատվության ենթարկվել, այլ գերնպատակը պետք է լինի սխալները վեր հանելը, որ հետագայում մեր սխալները չկրկնենք և հնարավոր հաջորդ էսկալացիաների ժամանակ լինենք ավելի պատրաստված»:

Մանրամասները՝ տեսանյութում: