Դատավոր Ռշտունու նկատմամբ իրականացվում է ուղղորդված և խտրական հետապնդում. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

«Դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը, դրա ընթացքում փաստաթղթերի հետազոտությունը, տրված հարցերի պատասխանները և ներկայացված  դիրքորոշումները միանշանակ և անվերապահ հաստատեցին, որ դատավոր  Վազգեն Ռշտունուն  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է  մերժման»,- միջնորդության քննության ժամանակ նշեց Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ դրա համար առկա են ավելի քան բավարար փաստական և իրավական հիմքեր. «Նախ բացակայել է  կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քանի որ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում նշված աղբյուրներից ոչ մեկից ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդում չի ստացվել, ավելին՝  կարգապահական վարույթի հարուցմանը նախորդող ողջ  գործընթացը եղել է ոչ իրավաչափ և խտրական»։

Սահակյանի դիտարկմամբ՝ օրենքը չի նախատեսում վարույթ հարուցող  մարմնի կողմից  դատավորների  գործունեության առնչությամբ ուսումնասիրություն պատվիրելու և դրա հիման վրա վարույթ  հարուցելու հնարավորություն։

Փաստաբանի խոսքով՝ միջնորդության և քննության արդյունքում հիմնավորվել է, որ դատավորին վերագրվող արարքում իսկապառ բացակայում են նրան պատասխանատվության ենթարկելու  հիմքերը:

Մանրամասները՝ տեսանյութում: