Ի՞նչ ռիսկ կա, եթե ես գնամ ՔԿՀ՝ պատգամավորի տեսակցելու. Աղվան Վարդանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ի՞նչ ռիսկեր կարող են լինել՝ կապված ՔԿՀ պատգամավորի այցի հետ, երբ պատգամավորը տեսակցում է կալանավորվածին՝ նախաքննության փուլում և դատաքննության փուլում: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած՝ Ձերբակալվածների և կալանավորված անձանց պահելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հարցը արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Եթե պատգամավորն այցելում է ՔԿՀ, տեսակցում է պատգամավորին, արդարադատությանը սպառնացող ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ: Ի՞նչն է պատճառը, որ դատաքննության փուլում տեսակցությունն արգելված է: Արդյո՞ք Արդարադատության նախարարությունը չի մտածում մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և այնպիսի չափանիշներ սահմանել, թե որ եզակի դեպքերում քննիչն իրավունք ունի տեսակցություններն արգելել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

«Իքս անձի այցելությունը կարող է, օրինակ, բերել քննության ընթացքի լրիվ շեղման, կարող է այնպիսի ինֆորմացիայի փոխանակություն լինել, որը կարող է հանգեցնել քննութան այնպիսի ընթացք ունենալուն, որն այդպես չէր լինի, եթե տեսակցության հնարավորություն չտրամադրվեր

Չի բացառվում, որ ընթացող քննության պրոցեսում որոշ գործառույթների տեսակցությունները կխանգարեն:

Ընդ որում՝ քննիչի վրա կա պարտավորություն՝ պատճառաբանելու, թե ինչպես կտուժի քննության շահը, եթե ընդհանուր տեսակցությունները թույլատրվեն»,- պատասխանեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: