Ինչու են ԳՇ գեներալները պաշտոնանկ արվել և արդյոք նրանց պատիժ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հայաստանի Զինված ուժերում աննախադեպ ծավալի պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Ալեն Սիմոնյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են Գլխավոր շտաբում ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող գեներալները: Նրանց փոխարինել են այլ զինվորականներ: Պատերազմի վտանգի տակ գտնվող Հայաստանի Գլխավոր շտաբը, սակայն, արդեն մեկ օր է՝ պետ չունի: Հետաքրքիր զուգադիպությամբ մեկ տարի առաջ էլ՝ հենց այս օրը, Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշում կայացրեց:

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ է հեռացվում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Դավթյանն առաջին անգամ այդ պաշտոնին նշանակվեց 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո՝ պաշտոնավարելով մինչև 2020 թվականի հունիսը: Երկրորդ անգամ նա ԳՇ պետ նշանակվեց 44-օրյա պատերազմից հետո՝ չպաշտոնավորելով նույնիսկ մեկ տարի: Իսկ ահա պատերազմի ընթացքում նա զբաղեցնում էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ անգամ Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելիս իշխանությունը որևէ պարզաբանում չներկայացրեց: Եթե 2020-ին շրջանառվեց տեղեկություն, որ Դավթյանը պաշտոնանկ է արվել մոլեգնող կորոնավիրուսի համավարակի շրջանում որդու հարսանիքը կազմակերպելու համար, ապա այժմ ենթադրվում է որ հեռացման պատճառը հարուված քրեական գործն է։

Հիշեցնենք՝ Արտակ Դավթյանն անցնում է աղմկահարույց «անպիտան հրթիռների» քրեական գործով: ԱԱԾ-ի համաձայն՝ 2018 թվականին բանակի համար ձեռք է բերվել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռ, պետությանը պատճառվել է շուրջ 5 մլն դոլարի վնաս:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը բացահայտ հայտարարում է, որ Դավթյանին պաշտոնից հեռացրել են քրեական գործի պատճառով:

Չնայած մեղադրյալի կարգավիճակին՝ Արտակ Դավթյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառվեց, և նա բանակը ղեկավարեց հինգ ամիս:

Իշխանական պատգամավորը բացահայտում է՝ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի միջև տարաձայնություններ կային. սա ևս պաշտոնակության պատճառներից մեկն է:

Բարձրագույն զինվորական կազմում այս եղանակով նշանակումներն ու պաշտոնանկությունները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անլուրջ մոտեցում է որակում։

Շարունակելով պաշտոնանկությունների ցանկը՝ նշենք, որ Արտակ Դավթյանից զատ՝ երեկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է չորս բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանց թվում է ԳՇ պետի տեղակալ-պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: Նա այդ պաշտոնին էր 2019 թվականից: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցված, որն առնչվում է 44-օրյա պատերազմին:

Երեկ Գլխավոր շտաբում իրականացված կադրային փոփոխությունների արդյունքում Արթուր Պողոսյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Արմեն Հարությունյանը՝ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի, Արմեն Առուշանյանը՝ Ինժեներական զորքերի վարչության պետի պաշտոնից: Շաբաթվա սկզբին էլ հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանն ու զինված ուժերի թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանն էին պաշտոնանկ արվել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անընդունելի է համարում առանցքային պաշտոններում նշանակումներ և ազատումներ անելիս հանրությանը հաշվետու չլինելու՝ իշխանությունների գործելաոճը:

Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում պաշտոնանկություններին զուգահեռ՝ նաև նշանակումներ է արել։ Մասնավորապես, Արմեն Գյոզալյանը նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ: Զինծառայողների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Գյոզալյանին այս պաշտոնում նշանակելը խնդրահարույց է համարում: Ալեքսանյանը տեղեկություններ ունի, որ Գյոզալյանը դեռ զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելիս զինվորներին պատժել է ոչ կանոնադրային եղանակով:

Քննչական կոմիտեից այսօր այդպես էլ ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին՝ արդյո՞ք Արմեն Գյոզալյանն անցնում է որևէ քրեական գործով: Իրավապաշտպանը, այնուհանդերձ, նշում է՝ քաղաքական ղեկավարության կողմից անսպասելի կադրային տեղաշարժերը չեն նպաստի բանակում իրականացվող բարեփոխումներին, քանի որ հիմքում կայուն ծրագրեր չկան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան