Ռուս միլիարդատերերը  39 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում. Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ լուրջ  կորուստներ են կրում․ հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Գործակալության հաշվարկներով 24 ժամից էլ քիչ ժամանակում նրանք կորցրել են 39 միլիարդ դոլար:  Ռուսաստանի հիմնական  MOEX Russia Index-ը Մոսկվայում փակվել է 33%-ով ցածր, ինչը ֆոնդային շուկայի պատմության մեջ հինգերորդ ամենամեծ անկումն է տեղական արժույթով: 1987-ի «Սև երկուշաբթիից» հետո սա առաջին դեպքն է, երբ նման կարգի անկումը հարվածել է  ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ շուկայի:

Լրատվամիջոցը գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում անվտանգության վատթարագույն ճգնաժամերից մեկը սպառնում է խորացնել շուկայի անկումը տարածաշրջանում, բայց հատկապես Ռուսաստանում, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին։ Մի քանի միլիարդատերեր, այդ թվում՝ Գենադի Տիմչենկոն, նույնպես պատժամիջոցների տակ է Պուտինի հետ, կոչեր էլ կան ընդլայնելու պոտենցիալ թիրախների շրջանակը։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում  շատ մարդիկ կան, որոնք  ցանկանում են ուղղակիորեն հարվածել նրանց։ Չեմ կարծում նրանց համար պատժամիջոցների հարցում լավ նորություն կա»»,-լրատվամիջոցին ասել է  Թաֆթսի  համալսարանի Ֆլետչերի դպրոցի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Քրիս Միլլերը:

Վագիտ Ալեքպերովը, որը Lukoil ընկերության ղեկավարն է ամենամեծ վնասն է կրել։ Մեկ օրում նրա կարողությունը նվազել է 6,2 մլրդ դոլարով՝ հասնելով 13 մլրդի։ Severstal ընկերության նախագահ Ալեքսեյ Մորդաշովը կորցրել է 4,2 միլիարդ դոլար․ այժմ նրա  կարողությունը կազմում է 23 միլիարդ դոլար։ Վլադիմիր Պոտանինը, որը ՌԴ-ի ամենահարուստ մարդն է, կորցրել է 3 մլրդ դոլար։

Ալեքպերովն ու Տիմչենկոն այս տարի կորցրել են մոտ 10 մլրդ դոլար կամ իրենց կարողության ավելի քան 40 տոկոսը։

Էմմա Չոբանյան