35 հազար դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ Հունաստանից․ ՀՀ ԱՆ
Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: