Ալիևը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ոչինչ չի փոխում ՌԴ-ի և Ադրբեջանի դաշինքի համար

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ձևակերպել է արդեն իսկ եղած երկկողմ հարաբերությունների մակարդակը, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը ոչինչ չի փոխում այս առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կարծում եմ՝ մենք ֆորմալացրել ենք տեղի ունեցածը, անվանել ենք այնպես, ինչպես այն համապատասխանում է մեր հարաբերությունների բնույթին, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ: Համոզված եմ, որ և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմից չի լինի որևէ փոփոխություն եղած իրադարձությունների հետ կապված, և այն իրադարձությունների, որոնք դեռ կարող են տարածաշրջանում տեղի ունենալ»,- ասել է Ալիևը։

«Հռչակագրի տեքստը պատրաստ էր արդեն մի քանի ամիս առաջ։ Վերջնական տեքստը պատրաստ էր, սակայն անհրաժեշտ էր, որ տեղի ունենա նախագահների անձնական հանդիպումը, իհարկե՝ հաշվի առնելով համավարակային բոլոր սահմանափակումներն ու նախագահների գրաֆիկը»,- ասել է Ալիևը։

Նա հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման օրն առաջարկել է ռուսական կողմը՝ փաստաթղթի ստորագրումից մոտ 20 օր առաջ։

«Եվ, իհարկե, նույնիսկ չեմ դիտարկել այս ամսաթիվը փոխելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները (Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը) տեղի են ունեցել, երբ ես ինքնաթիռով այստեղ էի թռչում։ Բայց եթե ես լինեի Բաքվում, կրկին կգայի։ Մեր հարաբերությունների համար ոչինչ չի փոխվել և չպետք է փոխվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ կողմերը հետագայում էլ աշխատելու են բոլոր ուղղություններով, և որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց միջազգային հարթակներում։

Էմմա Չոբանյան