28 տարի առաջ կատարված սպանության գործը կուղարկվի նոր քննության. դատախազություն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին: Այս մասին հայտնում է Հհ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:

Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը:

Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է:

Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչո՞ւ է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ.Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը, հնարավոր է՝ եղել է սխալ և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար: