Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում ականային միջադեպերի նոր տվյալներ է հրապարակել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ադրբեջանում նոր տվյալներ են հայտնել Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթած անձանց մասին։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հետ զրույցում ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա 85 քաղաքացիական անձ է պայթել։

Նրա փոխանցմամբ՝ ականի վրա պայթած քաղաքացիներից 30-ը մահացել է, 55-ը՝ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ ստացել։

«Նրանց թվում տարբեր մարդիկ են, որոնք մուտք են գործել այդ տարածքներ և ականային պայթյունի վտանգի առաջ կանգնել։ Մինչև ականազերծման գործընթացի ավարտը տարածքներում չնախատեսված երթուղիներով տեղաշարժը վտանգավոր է»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ մահացածների մեջ կան քաղաքացիներ, որոնք բազմիցս անօրինական կերպով այցելել են այդ տարածքներ և պատժվել օրենքով սահմանված կարգով։

Նշենք, որ պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքներում, քաղաքացիական անձանցից զատ, ականի վրա պայթել է 117 զինվորական, որից 7-ը՝ մահացել։ Ստացվում է, որ, ընդհանուր առմամբ, ականի վրա պայթել է 202 ադրբեջանցի, որից 37-ը՝ մահացել։

Էմմա Չոբանյան