Քննարկում ենք` փակ տարածքում պարտադիր դիմակ կրելու պահանջը հանել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

«Նկատում ենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի որոշակի կայունացում»,- այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին խնդրելով ներկայացնել վիճակագրությունը։

«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում են կայուն նվազման։ Կարծես, «Դելտա» շտամը դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, ունենում են հիվանդության ծանր ընթացք։

«Պատվաստման առումով պետք է շարունակենք զգոնությունը պահպանել, մանավանդ՝ տարեց և խրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպել»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47․9 տոկոսը։

«Երկրորդ դեղաչափն ստացել է, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստվել է 905 հազար 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսսը: Խթանիչ դեղաչափով պատվաստումների թիվը 20 հազար 169 է»,- նշեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է հիվանդանոցների բեռնվածությանը, ապա, Ավանեսյանի խոսքով, մահճակալների կրճատման գործընթաց է սկսվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։

«Նույնիսկ փակ տարածքներում դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի կրել դիմակ»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: