ՌԴ Դաշնային խորհուրդը նույնպես վավերացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների հետ բարեկամության պայմանագրերը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած նիստում միաձայն վավերացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը, գրում է Ինտերֆաքսը։

Վավերացված օրենքները պետք է ուժի մեջ մտնեն պաշտոնական հրապարակման պահից։

Լուգանսկի ու Դոնեցկի հետ ՌԴ համաձայնագրերը նախատեսում են, որ կողմերը դրանք կնքում են 10 տարով՝ ավտոմատ երկարաձգմամբ, մինչդեռ փաստաթղթերը ենթադրում են հետագա առանձին պայմանագրերի կնքում տարբեր ոլորտներում` ռազմական և գիտատեխնիկականից մինչև սոցիալական:

Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրերի տեքստերը ենթադրում են Ռուսաստանի հետ սահմանների համատեղ պաշտպանություն և ռազմակայանների ու ռազմական ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն։

Առանձին հոդվածով սահմանվում է, որ կողմերը հարգում են Ռուսաստանի Դաշնության և ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների առկա սահմանների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, մինչդեռ պետական սահմանի պաշտպանությունը կիրականացվի «պայմանավորվող կողմերի համատեղ ջանքերով՝ ելնելով սեփական անվտանգության, ինչպես նաև խաղաղության և կայունության շահերից»։

Տաթև Ֆռանգյան