Ալիևը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունի․ հետախուզում հայտարարեց Պուտինի հետ հանդիպումից առաջ․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է

-Պարո՛ն Բադալյան, այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացված առաջարկն էր քննարկվում՝ դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի վավերացրած «Շուշիի հռչակագիրը», ըստ դրա՝ երրորդ կողմի հարձակումների պատրաստակամություն է հայտնվում։ ՔՊ-ն մերժեց՝ հիշեցնելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ,և որ Կառավարությունը հռչակել է երկարատև խաղաղության հասնելու նպատակ։ Ձեզ հասկանալի՞ է՝ ինչո՞ւ ՔՊ-ն մերժեց, պետք չէ՞ր դատապարտել «Շուշիի հռչակագիրը»։

-Այսպիսի դեպքերում ավելի ճիշտ կլինի հարց տալ՝ ի՞նչ խնդիր ենք լուծում այդպիսի հայտարարություններով կամ քայլերով։ Եթե մենք լուծում ենք սպառնալիքին հակազդելու խնդիր, ես չեմ կարծում՝ հայտարարությունն այդպիսի մոգական ազդեցություն կարող է ունենալ։

-Հայաստանյան ընդդիմադիրների նպատակը, կարծես, այն էր, որ ցույց տրվի Ադրբեջանին և Թուրքիային, որ համաձայն չենք «Շուշիի հռչակագրի» հետ, որ չենք ծնկելու։

-Իսկ որևէ մեկի մոտ կա՞ կասկած, որ մենք համաձայն չենք կարող լինել թուրք-ադրբեջանական որևէ սպառնալիքի։ Հետևաբար, այստեղ պետք է առաջնորդվել շատ պրագմատիկ հաշվարկով, թե ինչ խնդիր ենք լուծում և ինչպիսի խնդիրներ կարող ենք ստանալ այդպիսի քայլերի դեպքում։ Պետք է նախ արձանագրել, որ Էրդողանի և Ալիևի ստորագրած «Շուշիի հռչակագիրն» իրենց համար էլ դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ է, այն հիմնվում է այդ երկու երկրների՝ արդեն ունեցած ռազմական և ռազմաքաղաքական գործակցության ու ռազմական փոխօգնության մասին փաստաթղթերի վրա։ «Շուշիի հռչակագրի» ստորագրումից և վավերացումից հետո Ադրբեջանը և Թուրքիան մեզ համար ավելի մեծ սպառնալիք չեն, քան սպառնալիք էին դրանից առաջ։ Հետևաբար, կարծում եմ՝ «Շուշիի հռչակագրի» առավել բարձրաձայնումը ներքաղաքական նպատակներ ունի, որ փորձում է կիրառել ընդդիմությունը։ Ընդհանուր գնահատման ելակետը պիտի լինի այն, թե ինչ խնդիր ենք լուծում դրանով։

-Հայաստանի իշխանությունները շատ են քննադատվում ընդդիմության կողմից, թե «ի՞նչ խաղաղության դարաշրջան, օր չկա՝ Ադրբեջանն Արցախում սադրանքների չգնա»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մտադրության մասին են հայտարարել, բացի այդ, այսօր պարզ դարձավ՝ Բաքուն հետախուզում է հայտարարել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եթե իրոք Ադրբեջանն էլ է խաղաղություն ուզում, ինչպես հայտարարում են, ինչո՞ւ նույնիսկ փոքրիկ քայլեր չեն անում այդ ուղղությամբ, այլ լարման են տանում դրությունը։

-Եթե խոսում ենք այս քայլերի մասին, Ադրբեջանի շարժառիթները մեզ համար բարդ են։ Այստեղ անձերն օգտագործվում են ավելի լայն նպատակի համար, հասկանալի է՝ Ադրբեջանը խնդիր չունի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, Արայիկ Հարությունյանի հետ՝ նույնպես, ես կարծում եմ՝ իր խնդիրն ավելի լայն է։ Փորձում են թե՛ ազդել հայաստանյան հասարակական տրամադրությունների վրա, թե՛ Ռուսաստանի հետ ինչ-որ հարցեր քննարկելու համար։ Ամենևին պատահական չէ, որ այսպիսի քայլեր արվում են Ալիևի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։ Անկասկած, Պուտինի հետ բարդ խոսակցություն է սպասվում, բարդ նաև այն իմաստով, թե ինչ խաղ է վարում Պուտինը ուկրաինական ուղղությամբ, և այստեղ ինչ հարցեր կարող են լինել Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում։ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձում է խաղաքարտային կամ փաստարկային մեծ բազայով գնալ Մոսկվա՝ Պուտինի հետ խոսակցության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան