Թուրքիան կատաղի պայքար է սկսել. ՌԴ-ն կորցրել է մենաշնորհը Հարավային Կովկասում․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, փետրվարի 24-ին երկրորդ անգամ հանդիպելու են հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, այս անգամ՝ Վիեննայում։ Առաջին հանդիպումը զուտ ճանաչողական բնույթ էր կրում։ Այս քննարկումից ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ։

-Ես ենթադրում եմ, որ երկրորդ հանդիպումը պետք է ավելի բովանդակային լինի, կողմերն արդեն պետք է որոշակի մոտեցումներ ներկայացնեն։ Դա իմ ենթադրությունն է։

-Վիեննայի հանդիպումից առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս Ռուբեն Ռուբինյանի, գիտական ու փորձագիտական շրջանակների մասնակցությամբ հանդիպում անցկացրեց, որին մասնակցում էիք նաև Դուք։ Այդ հանդիպումը Ձեզ համար ի՞նչ հարցերի պատասխան տվեց, ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել քննարկումից։

-Առաջին հերթին ինձ համար կարևորն այն էր, որ այն մտահոգությունները, որ ես բազմիցս հայտնել եմ իմ հրապարակային ելույթներում՝ կապված նրա հետ, որ կարևոր խնդիրներում մենք զիջումների չգնանք, ես նպատակ ունեի հայտնել անմիջական հանդիպման ժամանակ, ինչն էլ արեցի։ Եվ պատասխան եղավ, որ այո՛, «կարմիր գծեր» կան, որ իրենք չեն անցնելու։

-Իսկ որո՞նք են այդ «կարմիր գծերը», բարձրաձայնվեցի՞ն։

-Իրենք չբարձրաձայնեցին, բայց ինձ համար կարևոր «կարմիր գծերը» հետևյալն են․ առաջինը՝ Հայոց ցեղասպանության խնդիրն է՝ ճանաչման և դատապարտման, և եթե հաջողվի՝ նաև հատուցում ստանալու, դա պետք է լինի մեր ռազմավարական նպատակը։ Երկրորդը, իհարկե, Արցախի հիմնահարցն է, երրորդը՝ Կարսի պայմանագրի հարցը։ Վերջերս համեմատաբար հաճախ նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին են խոսում և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները։ Այս խնդիրներն են, որոնք, կարծում եմ, այնպիսի խնդիրներ են, որտեղ սկզբունքային զիջումների գնալ չի կարելի։ Իսկ առաջին երեքը մեր ինքնության մասն են կազմում, և եթե այդ խնդիրներում զիջումներ անենք, կնշանակի՝ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից, ես այդպես եմ ընկալում։

-Անկարան բացահայտ հայտարարել է, որ Բաքվի հետ քննարկում է հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցերը։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լրջագույն խնդիրներն այս պարագայում չե՞ն վնասի հայ-թուրքականի կարգավորմանը։ Այս մասին խոսվե՞լ է ԱԳՆ-ում քննարկման ժամանակ։

-Ես եկել եմ եզրակացության, որ այս անգամ, նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը, նոր իրավիճակ է ստեղծվել․ Թուրքիան ոչ միայն հայտնում է իր մոտեցումները Ադրբեջանին, այլ Անկարան և Բաքուն, կարելի է ասել, համատեղ են մշակում իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և, հավանական է, նաև բանակցությունների ընթացքում։ Այնպես որ՝ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ, այլ, ըստ էության, այդ երկուսը միասին են գործում և նախապես ծրագրում իրենց գործողությունները։ Սա է նոր իրողությունը, և Թուրքիան, փաստորեն, հանդես է գալիս որպես Ադրբեջանի շահերի պաշտպան՝ իրենց ընկալմամբ։ Եվ սա ունի նաև իր վավերագրական հիմքը՝ դա «Շուշիի հռչակագիրն» է։ Այն հռչակում է, որ այս երկու պետությունների ինտեգրման գործընթացը շատ ավելի խորն է գնալու, քան մինչ այս էր։ Բացի այդ, այս հռչակագիրը, ըստ էության, ճանապարհ է հարթում Թուրքիայի և Ադրբեջանի Միութենական պետության ստեղծման համար, որի մոդելը, հավանական է, դիտարկվում է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան