«Զանգեզուրի միջանցքը» Շուշիի հռչակագրով ներկայացվում է որպես կայացած փաստ. Անդրանիկ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։

Նախագծի զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նախ ընդգծեց, որ «Շուշիի հռչակագիրն» ուղղակի սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետությանը, երկու հայկական միավորների գոյությանը, ըստ էության, այդ հռչակագիրը ՀՀ անկախության հռչակագրի դեմ ուղղված փաստաթուղթ է։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ հռչակագրով Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս. «Սա հակասում է մեր մոտեցումներին, համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ։ Եթե բանաձևենք, ապա մենք չենք տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, մինչդեռ Շուշիի հռչակագրով հակառակ պնդումն է արված»։

Թևանյանը նշեց, որ հռչակագրով 1990 թվականից Հայաստանի վարած քաղաքականությունը որպես ագրեսոր է  դիտարկվում, մինչդեռ 44 օր ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը։

««Շուշիի հռչակագրով»  Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության  հետ, համաձայն որի՝ մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը և դա ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, «Շուշիի  հռչակագրում»  հիշատակվում է  «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը. «Նշվում է դա որպես կայացած փաստ, որ այդ միջանցքով ամբողջ  թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, միջանցքը  դիտարկվում է  որպես նվաճողական քաղաքականության  գործիք  պանթուրքիստական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»։

«Խորհրդարանի մակարադակով մեր արձագանքումը նախ ցույց կտա, որ մենք ընդունում ենք այն իրողությունները, որ մարտահրավեր է նետված Հայաստանին, ցույց ենք տալիս, որ ունենք կարմիր գծեր և մեր անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չենք զիջելու»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ այս հռչակագրով փաստացի դրված է ՀՀ և ԱՀ վերացնելու ծրագիր. «Եթե մենք չենք արձագանքում այս ծրագրին, նշանակում է, որ մենք ընդունում ենք «Շուշիի հռչակագիրը»։

Հիշեցնենք՝ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շուշի այցի ժամանակ։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ  երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։

Մանրամասները՝ տեսանյութում: