Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին ասված է շաբաթ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղևորությունները։ Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից»,- նշվում է կայքում։

«Լարվածության պայմաններում, որը պայմանավորված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, խորհուրդ է տրվում բարձր զգոնություն ցուցաբերել և չայցելելել երկրի հյուսիսային և արևելյան սահմանամերձ շրջաններ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԳՆ-ի կայքում:

Վերջին օրերին իրավիճակը Դոնբասում կտրուկ սրվել է։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում փետրվարի 17-ից հայտնում են վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի կողմից ամենաինտենսիվ գնդակոծությունների մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների վնասմանը: Զոհվածների մասին տեղեկություններ չկան, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Փետրվարի 18-ին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը մարտական գործողությունների աճող սպառնալիքի կապակցությամբ հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին: Այսօր հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։