Մեծ պատերազմ Ուկրաինայում չի լինի, դրան ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն․ Դավիթ Ստեփանյան

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Ես շաբաթներ առաջ էի կանխատեսել, որ զարգացումները լինելու են Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Լուգանսկում և Դոնեցկում, և ոչ թե հարվածը հյուսիսից է լինելու՝ Կիևի ուղղությամբ․ հիմա էլ տեսնում ենք՝ իրավիճակը գնալով սրվում է այս վայրերում։ Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ գնահատելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես, ամեն դեպքում, չեմ կարծում, որ մեծ պատերազմ լինելու է անգամ այստեղ։ Տեղի է ունենում հիբրիդային պատերազմ՝ «պրոքսիների» միջոցով։ Մենք տեսնում ենք` Ռուսաստանն այս վայրերից բնակչությունը տարհանում է իր քաղաքներ։ Ցավոք սրտի, լինելու են և՛ զոհեր, և՛ տուժածներ, բայց մեծ պատերազմ, որի մասին հայտարարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չեմ կարծում, որ կլինի»,- ասաց նա։

Դավիթ Ստեփանյանի կարծիքով` իրավիճակը պատերազմին չի հասնի, քանի որ դրան պատրաստ չեն ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը։

«Պատերազմ հայտարարելն էլ հիբրիդային պատերազմի դրսևորում է։ Լարվածությունը ստեղծեց Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը, որպես պատասխան մի քայլ, որոշեցին ստեղծել մի իրավիճակ, որտեղ Ռուսաստանն ընկալվի որպես ագրեսոր, որն ամեն պահի պատրաստ է սկսել համարյա թե Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասաց նա։

Դրան ի պատասխան, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն էլ բոլոր միջոցներով, այդ թվում՝ Լուգանսկում և Դոնբասում նման իրավիճակ ստեղծելով, ցույց է տալիս, որ թույլ չի տա Արևմուտքին` իր շահերը ոտնահարվեն։

«Նրա պահանջներն են, որ Արևմուտքը չընդլայնվի դեպի արևելք, և Լուգանսկն ու Դոնեցկը ստանան քվեի իրավունք և մնալով Ուկրաինայի կազմում՝ թույլ չտան, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ։ Հիմա Ռուսաստանը շարժվում է այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ նկատեց՝ իհարկե, Ռուսաստանում հասկանում էին, որ Արևմուտքը չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք կսահմանափակի։

«Բարձրացնելով խաղադրույքի սանդղակը՝ Ռուսաստանը փորձում է ստանալ ավելի փորք դիվիդենտներ։ Դրանցից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա»,- ասաց նա։

Ռուսաստանի համար, ըստ Դավիթ Ստեփանյանի, կապիտուլյացիա կլինի, եթե Ուկրաինայում հրթիռային համակարգեր տեղադրվեն։ «Նա դա երբեք չի ընդունի»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ դրա համար էլ Մոսկվան ցույց է տալիս, որ կարող է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը՝ կրկնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարբերակը։ Դա, սակայն, մասնագետի խոսքերով, պահեստային սցենար է, Ռուսաստանն առավել շատ հակված է, որ Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն․ Ուկրաինային թողնի Դոնեցկն ու Լուգանսկը, բայց ունենա հնարավորություն դրանց միջոցով վերահսել Կիևին։
Կանխատեսելով զարգացումները՝ Դավիթ Ստեփանյանը նշեց․

«Լոկալ պատերազմը շարունակվելու է։ Դժվար է ասել, թե որքան ժամանակ։ Կարծում եմ՝ պահպանվելու է ստատուս-քվոն։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի համակարգերը Ուկրաինայում չեն տեղակայվելու, սակայն Ուկրաինան չի համաձայնվելու, որ հրաժարվի այդ մարզերից կամ էլ չի ընդունի դրանց որպես ֆորմալ իր տարածքներ, որոնք, ամեն դեպքում, Ռուսաստանի ազդեցության տակ են։ Չեն ցանկանա, որ Մոսկվան Կիևի որոշումների վրա ազդի»,- ասաց նա։

Դավիթ Ստեփանյանը նաև նկատեց, որ Ռուսաստանը հիմա նաև ցանկանում է, որ իր հետ խոսեն։

«Ռուսաստանը պահանջում է, որ իր հետ հաշվի նստեն։ Իրեն պահում է այնպես, կարծես ինքը չէ 1991 թվականին փլուզված Խորհրդային Միության ժառանգորդը։ Նա այնպիսի ուլտիմատումներ է դնում, որոնք հնարավոր է դնել միայն պարտված կողմի առջև։ Իսկ Արևմուտքը հաղթող կողմն է։ Այս իրավիճակը կարելի է համեմատել Կարիբյան ճգնաժամի հետ, երբ Խրուշչովը, չունենալով շատ միջուկային զենք, գնաց բլեֆի, և արդյունքում ԱՄՆ-ը Թուրքիայից հանեց իր հարձակողական զենքերը։ Հիմա, կարծես թե, Պուտինը ցանկանում է նույն բանը կրկնել՝ անընդհատ խաղադրույքները բարձրացնելով հասնել նրան, որ դե ֆակտո ՆԱՏՕ-ն սահմանափակվի Արևմտյան Եվրոպայով և ճանաչի հետխորհրդային տարածքը որպես մոնոպոլ ռուսական ազդեցության գոտի։ Փորձում է ստեղծել ԽՍՀՄ 2 պրոյեկտը, և այդ հարցում ստանալ Արևմուտքի լոյալությունը, եթե ոչ աջակցությունը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Արևմուտքը չի ցանկանում պատերազմել, և ոչ թե այն պատճառով, որ չունի դրա հնարավորությունը, այլ պարզապես գիտի այն գինը, որը պետք է վճարի պատերազմի դեպքում։

«Արևմուտքը կկիրառի իր պատժամիջոցները Ռուսաստանին զսպելու համար։ Դրա միջոցով հիբրիդային պատերազմը լինելու է, բայց չեմ կարծում, որ լեհական կոնտիգենտը կգա և կկռվի ուկրաինացիների հետ»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողին Հայաստանը կարող է ընդամենը իրավիճակային արձագանքել։ Աշխահաքաղաքական հետևանքը Հայաստանի համար, ըստ նրա, կարող է լինել Ռուսաստանի հետ միութենական երկրի մաս դառնալը։

«Բայց դրա համար էլ պետք է Հարավային Կովկասում ստեղծվեն պայմաններ, որի դեպքում Ադրբեջանը, Վրաստանն էլ կմտնեն միութենական պետության կազմ։ Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը միութենական երկրի մաս չդառնա, Հայաստանին ևս միութենական երկրի մաս չեն դարձնի, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը վերջնականապես կորցնելու է Ադրբեջանը։ Սա աշխարհաքաղաքական խնդիր է, և բոլոր խոսակցությունները միութենական երկրի մասին, որոնք Հայաստանում կան, որևէ հիմք չունեն։ Միայն Հայաստանին Միութենական երկիր չեն ընդունելու․ եթե Ռուսաստանը Հայաստանը վերցնի իր բալանսի վրա, չեն կարող չարձագանքել, երբ թուրքերը կրակեն մեզ վրա։ Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես գործիք է օգտագործվում Ադրբեջանի դեմ, եթե ընդունի միութենական երկրում, այլևս չի կարող որպես գործիք օգտագործել»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան