Ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հնարավոր է՝ առաջիկա օրերին ժամանի Երևան՝ Նիկոլ Փաշինյանի կոչով․ ռեժիսորրը պատասխանել է Factor.am-ի հարցերին

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Մենք կապ հաստատեցինք ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանի հետ, ով, հիշեցնենք, ևս Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» խմբի անդամների հետ որպես դիտորդ հետևում էր 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։

«Նախ` թույլ տվեք ասել, որ բոլորս, անկախ նրանից, թե որքան հեռու կամ մոտ ենք, ամբողջ hոգով մեր ժողովրդի հետ ենք»,- նշեց կինոռեժիսորը։

Ի պատասխան հարցին, թե պատրաստվում է արդյոք Նիկոլ Փաշինյանի կոչով գալ Հայաստան և մասնակցել ընդդիմության շարժմանը, Նազարյանն ասաց․ «Ես այժմ շատ խիտ գրաֆիկ ունեմ, Ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» իմ նոր ֆիլմի նկարահանումների հետ կապված՝ Ստամբուլում և Հորդանանում: Ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի մի քանի օրով գամ Հայաստան (շաբաթվա վերջին կամ երկուշաբթի) և ամպայման կմասնակցեմ: Ես չեմ կարող գալ ավելի շուտ, քանի որ ունեմ պարտավորություններ, որոնք ես մի քանի ամիս առաջ էի ստանձնել»:

Կինոռեժիսորն ընդգծեց, որ ինքն ու ընկերները հայտնել են իրենց համերաշխությունը ցուցարարներին՝ Ֆեյսբուքյան և Ինստագրամի գրառումներում: «Ես կավելացնեմ ևս մի քանի միտք, որ կցանկանայի կիսել իմ սիրելի ժողովրդի հետ։ Արդեն 27 տարի է, ինչ անկախություն ենք հռչակել և Հայաստանը տառապում է անվերջ ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոթորիկների պատճառով, իշխանության ներկայացուցիչները բազմիցս չեն կատարել ամենակարևոր և հիմնական պարտականությունները, որոնք ցանկացած կառավարություն պետք է կատարի իր հանրության բարօրության, առողջության և իր ժողովրդի ապագայի համար։ 27 տարվա ընթացքում (և նույնիսկ դրանից առաջ), Սփյուռքը ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի և նրա ժողովրդի համար ներդրումներ անելու գործում, սակայն իշխանությունները սփյուռքին երբեք թույլ չեն տվել մասնակցել քաղաքական նշանակալից գործընթացներին: Սփյուռքը, ցավոք, չի կարող լինել Հայաստանի փրկիչը, այո, մենք կարող ենք ձեզ հետ միասին գնալ և ձեզ հետ լինել հոգով և համերաշխությամբ, բայց Հայաստանի պայքարը և հաղթանակը, ինչպես նաև փրկիչները, խիզախ ուսանողներն են, Հայաստանի քաղաքացիներն են, որոնք քայլում են փողոցներով՝ ամեն օր ավելի բազմամարդ դառնալով:

Անցյալ շաբաթվա ընթացքում, Հայաստանի խիզախ և գեղեցիկ երիտասարդությունը նաև մայրեր, հայրեր, դուստրեր, որդիներ և երեխաներ հավաքվել էին, որպեսզի պահանջեն վերջ տալ վիշապային այս ռեժիմին, որը ամրապնդում է նախկին նախագահի և այսօրվա վարչապետի իշխանությունը: Նրանք ենթարկվել են պետական բռնաճնշումների, վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում նաև այն ոստիկանները, որոնք նռնակներ են նետել: Ես դատապարտում եմ նրանց կողմից կիրառած բռնությունը՝ ամբողջ սրտովս: Այդքան շատ անմեղ մարդ է տուժել, այդ թվում նաև ուսանողներ, որոնք այժմ պետք է վիրահատություն անեն՝ ծանր վնասվածքներ ստանալու պատճառով: Ինչի՞ համար։ Պարզապես, որ պաշտպանում են իրենց հիմնարար և քաղաքացիական իրավունքնե՞րը:

Թող օրհնյալ լինեն հայ ժողովուրդը, խաղաղ ցուցարարները, ակտիվիստները և առաջնորդները, ովքեր ամբողջ սրտով հետևում են ժողովրդին տված իրենց խոստմանը և ջանք չեն խնայում, իսկ հանրությանն էլ ուղիղ հեռարձակումներով կրկին  հիշեցնում են, որ իրենք քաղաքացիական անհնազանդություն են իրականացնում: Կարևորն այն է, որ համերաշխության ոգին և փոփոխություն կատարելու միտումը բարձր մակարդակի վրա են: Կարգախոսները, օդի մեջ բռունցքները, պարանոցի վրա երևացող դուրս եկած երակներն ու ջերմությունը միախառնվել են՝ խաղաղ ճակատով պայքարելու համար, դրանք են այս ալիքի հիմնարար քայլերը:

Բայց այս ամենը դեռ սկիզբն է: Ո՞րն է այն կայուն ռազմավարությունը, որը կարող է վերածել այս շարժումը մի հզոր ուժի, ինչը կհանգեցնի խաղաղ բարեփոխումների, որոնք կնպաստեն Հայաստանի սոցիալական վիճակի բարելավմանը․ ռեժիմի փոփոխությունը: Արդեն 27 տարի շարունակ միլիոնավոր դոլարների օգնություն և ներդրումներ ստացած երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար հարցական է, թե ինչո՞ւ մենք դեռ անօթևանների խնդիր ունենք, մայրաքաղաքից դուրս որոշ գյուղերում և քաղաքներում հոսող ջուր չկա, և հիվանդանոցները, կարծես թե. դեռ գտնվում են խրուշչովյան դարաշրջանում։ Ըմբռնումից դուրս է այս ամենը: 

Բոլոր կառավարությունները, հատկապես նախկին խորհրդային պետություններում, խրված են կոռուպցիայի մեջ: Ագահություն և սնահավատություն։ Մենք լսել ենք այդ ամենը և դա ճշմարտությունն է: Սա կարող է կամ չի կարող փոխվել՝ կախված նրանից, թե ում ես այդ հարցը տալիս։ Կարևորն այն է, որ յուրաքանչյուր առաջադիմական մտածող և փոփոխություն տենչող անհատ պետք է իր ներդրումն ունենա փոփոխություններ ակնկալող այս իմաստալից գործընթացում՝ ցեղի, միասնության, համայնքի և պետության փոփոխության համար: Սա այն ամենն է, ինչին մենք ականատես ենք լինում: Ուժ եմ մաղթում այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար։ Շնորհակալություն ձեր քրտնաջան աշխատանքի և համերաշխության համար»։