Զարուհի Փոստանջյանի դստերը սպառնացել են հեռացնել դպրոցից՝ համազգային դասադուլին մասնակցելու պատճառաբանությամբ

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ և անզեն ակցիան էր իրականացնում։

Անհրաժեշտ է նշել, որ Զարուհի Փոստանջյանի 15–ամյա դուստրը սովորում է հենց այդ դպրոցում, և նախորդ օրը՝ ապրիլի 18–ին Զարուհի Փոստանջյանին և նրա ամուսնուն (ինչպես նաև՝ այդ կրթօջախում սովորող բազմաթիվ այլ աշակերտների ծնողներին) զանգահարել են այդ դպրոցից, սպառնացել, որ իրենց դստերը հեռացնելու են դպրոցից՝ համազգային դասադուլին մասնակցելու պատճառաբանությամբ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երկու կին, մեկ տղամարդ և բժշկական խալաթով մեկ այլ կին հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա և պոկել վերջինիս ձեռքերում առկա բարձրախոսը, այնուհետև ձեռքերից ուժեղ բռնելով՝ վնասել են ձեռքերի մատները: Այս ամենը ուղեկցվել է վիրավորական խոսքերով։ Հարձակվողները, ըստ ականատեսների, նախապես պատրաստվել են, այնուհետև հարձակում են գործել։

Ներկա գտնվող ոստիկաններն այդ անձանց կողմից դսևորված բռնությունը կանխելու և հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ համապատասխան գործողություններ չեն ձեռնարկել։ Դեռ ավելին, իրենց արտաքուստ անգործությամբ փաստացի նպաստել են վերոնշյալ չորս անձանց ագրեսիային։

Խնդրում եմ քննության առարկա դարձնել սույն հաղորդումը հանցագործության մասին և մեղավորներին կանչել պատասխանատվության։

Կից ներկայացվում են հետևյալ հղումները. https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1894299657302889/

Gepostet von Zaruhi Postanjyan am Donnerstag, 19. April 2018

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ