Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Մասիս Գրիգորյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1945 թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը, 1960 թ.-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1974 թ.-ին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991 թթ.` դեկան, 1990 թ.-ից` պրոֆեսոր):

Մասիս Գրիգորյանը աշխատել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում: Նրա մեծածավալ թեմատիկ նկարներն աչքի են ընկնում բազմապլանային խոհափիլիսոփայական բովանդակությամբ: «Ոզնի» ամսագրի համար կատարել է մի շարք ծաղրանկարներ: Գործերից են` «Առաջին դասը» (1967 թ.), «Հեռավոր ձայներ» (1973 թ.), «Հավատարմություն» (1978 թ.), «Կեսօր» (1979 թ.), «Անտարբերություն» (2000 թ.), «Հերթափոխ» (կոմպոզիցիա` նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003 թ.), «Հարցի լուծում» (կոմպոզիցիա` նվիրված Հայոց մեծ եղեռնին, 2003 թ.):

Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996 թ.), Մոսկվայում (1999 թ.), Գյումրիում (2001 թ.): 1987 թ.-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1970-1990-ական թթ. Մասիս Գրիգորյանը նաև հանդիսացել է Հայաստանի մշակույթի նախարարության Գեղարվեստական հանձնաժողովի նախագահ:

Մասիս Գրիգորյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան և Պատմության թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1990 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Մասիս Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: