Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքրված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:

Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:

«ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:

Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների ու «խելացի» լուսացույցների տեղադրումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը: Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքը հատուկ վերաբերմունք ունի շրջակա միջավայրի պահպանության խնդրում և ընթացող ու նախաձեռնվող տարբեր ծրագրերը հենց բնապահպանական արդյունք են ենթադրում: Դրանք են՝ մանկապարտեզների էներգաարդյունավետության ապահովումը, արտաքին լուսավորության ցանցի LED լուսատուներով արդիականացումը, նոր ճանապարհների կառուցումը, կենսագազի կուտակման և այրման կայանի շահագործումն ու պահպանումը, նոր աղբավայրի կառուցումը և այլն:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համայնքը տարբեր ծրագրեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։