Քոչարյանը կոնֆլիկտ է հրահրում Ադրբեջանի հետ, ասելով՝ ՀՀ-ն լվացել է ձեռքերը Արցախից, ինքը դա մտածո՞ւմ է․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ

-Հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից և գցել է ռուսների գրպանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց, որ 2016-ին աղետ է տեղի ունեցել, Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու տեսական և գործնական հնարավորությունները: Սա ինչի՞ մասին է, պարո՛ն Արսենյան:

-Մենք պետք է լինենք սթափ պետական գործիչներ, մենք ՀՀ իշխանություն ենք և ժողովրդի առջև պարտավորություններ ունենք ստանձնած: ՀՀ քաղաքացին այս քաղաքական ուժին է վստահել երկրի կառավարումը, ընթացքը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Այս քաղաքական ուժն իր քարոզարշավի ժամանակ պարզ ներկայացրել է՝ ինչ է տեսնում և ինչպես է տեսնում, ժողովուրդը մեզ աջակցել է, մենք դա անում ենք, չենք խաբելու ժողովրդին, չենք զբաղվելու կեղծիքով: Մենք ասել ենք՝ բերելու ենք խաղաղության օրակարգ, մեզ պետք է, որ ՀՀ քաղաքացին իր երկրում ապրի հանգիստ, ապահով և անվտանգ, որ ՀՀ սահմանները լինեն անվտանգ, բնակիչները զբաղվեն իրենց առօրյա կյանքով… Մենք, որպես իշխանություն, ձգտում ենք սպառնալիքները մինիմալիզացնել, փորձում ենք կառավարել նաև բոլոր այն սիմետրիկ և ասիմետրիկ ռիսկերը, որ ծառանում են մեր երկրի առջև: Երբ Քոչարյանն ասում է՝ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, նա մտածո՞ւմ է այն մասին, որ դրանով հրահրում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր կոնֆլիկտ: Մտածո՞ւմ է ինքն այդ մասին, թե՞ չէ: Ես ԱԺ պատգամավոր եմ և հասկանում եմ, որ Ադրբեջանի հետ նոր կոնֆլիկտը կարող է լինել մահացու Հայաստանի համար: Կարող է լինել մի իրավիճակ, որ մենք անցնենք չվերադառնալու գիծը: Ինքն ի՞նչ է ուզում ՀՀ քաղաքացիներից, ժողովրդից: Այս ժողովուրդն իր հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ այդ մարդուն դարձրել է Հայաստանի ամենահարուստ մարդը, էլ ի՞նչ է ուզում նա այս ժողովրդից, ի՞նչ զոհաբերություններ պետք է անի ժողովուրդը, որպեսզի իրենք բավարարեն մարդկանց զոհաբերելու իրենց ցանկությունը: 30 տարի իրականացրել են մի ծրագիր, որը տեսանք՝ ինչով ավարտվեց: 30 տարի առաջ կնքվեց հրադադարի պայմանագիրը, 2020-ին հրադադարն ավարտվեց, բայց այդ ընթացքում Արցախի բնակչությունն անշեղորեն պակասել է, այդ մասին բան ունե՞ն ասելու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Թող պատասխանեն այդ հարցին, թե ինչո՞ւ, երբ ապահովվեց Արցախի բնակչության խաղաղ ապրելու իրավունքը, Արցախի բնակչությունն անշեղորեն նվազեց։

-Ի՞նչ օգուտներ է ակնկալում ՀՀ-ն ճանապարհների ապաշրջափակումից: Եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն, կայանա ՋուլֆաՀորադիզՄեղրի երկաթուղու վերագործարկումը, ի՞նչ է ակնկալում Հայաստանը, կա՞ն հաշվարկներ, միգուցե, դա ապահովելու է տնտեսական զարգացում կամ, միգուցե, սա զրոյական արդյունքով խա՞ղ է:

-Դիտարկենք վատագույն սցենարը, եթե զրոյական արդյունքով խաղ է՝ տնտեսական ակնկալիքների տեսանկյունից, բայց եթե դրանով մի մակարդակ ներքև է իջնելու երեք երկրների միջև լարվածությունը, ապա դա արդեն արդարացված կլինի: Հայկական լեռնաշխարհի այսօրվա թիվ մեկ հարցը հայ ժողովրդի այստեղ ապրելու և արարելու հարցն է, որի միակ նախապայմանն անվտանգությունն է: Անվտանգության համակարգի առկայության պարագայում մենք կկարողանանք մեր երկրում ապրել, արարել, անվտանգության համակարգի բացակայության դեպքում հայերի մտքում Հայաստանը լքելն է…

Մենք չենք ուզում փորձությունների առջև կանգնեցնել մեր ժողովրդին: Մենք այն իշխանությունն ենք, որ եկել ենք նաև այն նպատակով, որ հայ-թուրքական հարաբերությունների հարյուրամյա կոդը փորձենք ապակոդավորել, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ հասարակության անդամները, պետական, քաղաքական, մշակութային գործիչները փոխադարձ հետաքրքրություններ գտնեն հարևան երկրներում: Փոխադարձ հետաքրքրություններն ու շահերը բերում են զարգացման, բերում են վտանգների չեզոքացման:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան