Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում ինչ-որ մեկը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենով կրակոցներ էր արձակել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներում նստած անձանց ուղղությամբ, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել. նրանց հաջողվել էր մեքենաներով հեռանալ։ «Մերսեդեսները», որոնց վրա կրակոցի հետքեր կային, հայտնաբերվել էին մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում։

Իրավապահները նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացել, որ կրակոցներ արձակած անձը Երևանի 37-ամյա բնակիչ է։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։