Իջևանի ոստիկանները բացահայտեցին Գետահովիտ գյուղում արված բնակարանային գողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

2021 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գետահովիտ գյուղի իրենց տնից գողություն է կատարվել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան մուտքի դռան փականը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր:

Հարուցվեց քրեական գործ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Իջևանի ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հաջորդ օրը նոր ահազանգ ստացվեց. դարձյալ բնակարանային գողություն էր եղել՝ դարձյալ Գետահովիտ գյուղում ու դարձյալ նույն ձեռագրով։ Կոտրել էին տան դռան փականը, մտել ներս ու հափշտակել տարբեր իրեր։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ հարուցվեց։

Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։

Ամիսներ անց՝ արդեն այս տարվա փետրվարի 10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին հանցագործությունները՝ կասկածանքով բերման ենթարկելով Գետահովիտ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նա տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացվեց քննչական մարմնին։

Գողոնը մասամբ առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է։