Ռուսական 14 ընկերություն դիմել է Բաքվին՝ Արցախի գրավյալ տարածքներում գործունեության համար

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ռուսական 14 ընկերություն հայտ է ներկայացրել Ադրբեջանին՝ Արցախի գրավյալ տարածքներում գործունեություն ծավալելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ տեսակապով կայացած հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվել է, որ ռուսական ընկերությունների համար կան բարենպաստ պայմաններ՝ մասնակցելու Ադրբեջանի արդյունաբերական պարկերում իրականացվող նախագծերին։

Բացի այդ, կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերությանը, էներգետիկային, տրանսպորտին, գյուղատնտեսությանն ու սննդի անվտանգությանը, ֆինանսաբանկային և միջտարածաշրջանային համագործակցությանը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը։ Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի ձևաչափը դիտարկվել է որպես այդ մակարդակի երկխոսության առանցքային հարթակ: 11-րդ միջտարածաշրջանային ֆորումը նախատեսվում է անցկացնել 2022 թվականին։

Էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերում կողմերը նշել են նավթագազային և վերականգնվող էներգիայի ոլորտներում հետագա համագործակցության մեծ ներուժը։ Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը քննարկելիս հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մշակմանը։ Կողմերը դիտարկել են նաև համագործակցության զարգացման հարցերը գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտում։

Նշվում է նաև, որ կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանը։

Էմմա Չոբանյան