Ադրբեջանի բանակում ձերբակալություններ են․ ՀՀ-ն պիտի փոխի մարտավարությունը, եթե Թուրքիան Բաքվին ինտեգրի ՆԱՏՕ-ին․ Արմինե Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ․

–Ադրբեջանը Թուրքիայի հետ վավերացրեց «Շուշիի հռչակագիրը». երրորդ կողմի հարձակման դեպքում պարտավորվում են պաշտպանել միմյանց: Հայաստանն ինչի՞ վրա կարող է հույսը դնել մեծ էսկալացիայի պարագայում, ռազմական բաղադրիչի վրա արդյո՞ք կարող է հույս դնել, թե՞ մեր հույսն այն է, որ ուժային կենտրոնները դիվանագիտական ճնշմամբ մատ թափ կտան Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ ասելով՝ Հայաստանի վրա չի կարելի հարձակվել:

-Հույս դնել, իհարկե, չենք կարող և չպետք է դնենք որևէ ուժային կենտրոնի վրա, այս պարագայում ուղղակի պետք է իրապես հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը, որ կարող են սպառնալ: «Շուշիի հռչակագրում» 3-4 անգամ Հայաստանը ընդգծվում է, «օկուպանտ» ձևակերպումն է տրվում, և այն որ, այդ հռչակագիրը բարձրագույն մակարդակի փոխգործակցային ձևաչափեր է սահմանում և անհրաժեշտություններ են ներկայացվում, սա նույնպես անհերքելի փաստ է: Թուրքիան և Ադրբեջանը համախմբում են իրենց բոլոր՝ և՛ նյութական, և՛ մարդկային ռեսուրսները:

–Ռազմական և քաղաքական ռեսուրսները, որոնք պետք է սպասարկեն իրենց դաշնակցային հարաբերություններին:

– Դաշնակցային հարաբերություններին, ընդ որում՝ շեշտվում է նաև Սփյուռքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին, թուրքական աշխարհի տեսլականի մասին է ընդգծվում: Այս ամեն ինչը մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մեր առաջնային խնդիրը չի եղել Ադրբեջանը, այլ եղել է Թուրքիան, որովհետև Ադրբեջանը գործել է Թուրքիայի թողտվությամբ և ուղղորդմամբ՝ հասկանալով, որ Թուրքիան իր թիկունքին է: Ես հենց սրանով եմ պայմանավորում այն, որ մենք ներկայիս մեկնարկած գործընթացները, որոնք միտված են Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու, մեզ համար ունեն մեծ նշանակություն:

–Որովհետև այն զսպման մեխանիզմը, որի վրա հույս էինք դրել, օրինակ, որ Ռուսաստանը Թուրքիային կարգելի միջամտել և Ադրբեջանին թույլ չի տա հարձակվել, չգործեց:

-Գիտեք՝ տպավորություն ունեմ, որ արդեն բավական ժամանակ է՝ գնում է Ադրբեջանին գեղեցիկ փաթեթավորելու գործընթաց: Եվ այս «Շուշիի հռչակագիրը» գալիս է այդ փաթեավորման գործընթացն առաջ տանելու: Ադրբեջանի երեք բարձրաստիճան զինվորականներ կալանավորվեցին, դա տեղի է ունենում բանակի արդիականացման գործընթացի շրջանակներում:

–Թուրքական մոդելի կյանքի կոչմանն է միտված:

-Այո, բայց մի կարևոր հանգամանք կա, որ պիտի հաշվի առնենք: Գոյություն ունի ՆԱՏՕ-ի ծրագիր, որին Ադրբեջանը չի մասնակցում և չէր կարող մասնակցել, որովհետև այս ծրագիրը պահանջում է ունենալ հանրությանը հաշվետու, թափանցիկ, ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության տակ աշխատող զինված ուժեր, պաշտպանական համակարգ:  Մենք հասկանում ենք, որ այս ձերբակալություններն արվում են բանակի վերազինման, կոռուպցիայից զերծ պահելու քողի ներքո: Այսինքն՝ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, փորձում է Ադրբեջանին այնպես փաթեթավորել, որ հնարավոր լինի Ադրբեջանի ինստիտուցիոնալ ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Եթե սա տեղի ունենա, Հայաստանը պետք է փոխի մարտավարությունը, որովհետև Ադրբեջանի հետ արդեն Արևմուտքն է սկսելու այլ կերպ խոսել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան