Բոլորը՝ մեկ տեղում․ ԱՆ-ն փորձարկում է Հանրային ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խնայել ժամանակ, ստիպված չլինել անցնել գերատեսչությունից գերատեսչություն. հանրային ծառայությունները քաղաքացիներին հասանելի են դառնում մեկ պատուհանի սկզբունքով: Ժամանակակից սպասարկման կենտրոններում քաղաքացիները հնարավորություն են ստանում հանրային ծառայությունները ստանալ մեկ վայրից: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը նշեց, որ առաջիկայում նման նոր գրասենյակներ են բացվելու:

«2020 թվականից ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծել վարչական տարածքներ, որտեղ պետության անունից տրամադրվող բոլոր հանրային ծառայությունները ներկայացված կլինեն: Առաջին այդպիսի գրասենյակը բացվեց Երևանում, այնուհետև Իջևանում և Գյումրիում: Հաջորդ կենտրոնը փետրվարի 17-ին կբացվի Վանաձորում»,-ասաց Անի Մխիթարյանը:

Գրասենյակներում ներկայացված են մի շարք ծառայություններ: Մասնավորապես, ներկայացված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, ազգային արխիվը, հարկադիր կատարման, նոտարական, անձնագրերի և վիզաների ծառայությունները: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը նման կենտրոններ բացվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Կառավարության  ծրագրով սահմանված է նաև, որ այս տարիների ընթացքում պետք է ձևավորվի քաղաքացիական կենտրոնի նոր մոդելը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիական կենտրոնները մեծ պահանջարկ ունեն քաղաքացիների շրջանում: Արդեն գործող այսպիսի կենտրոններից յուրաքանչյուրն ամսական սպասարկում է 2500-ից ավելի քաղաքացու:

«Ծառայությունները երբեմն լինում են փոխկապակցված: Ու շատ դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում մի քանի գերատեսչություն այցելել տարբեր թղթերի համար: Այս դեպքում մեկ գրասենյակ այցելելով՝ քաղաքացին այդ նույն տեղում ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները: Արդյունքում, խնայում է ժամանակ»,-ասաց Անի Մխիթարյանը: