Facebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակել

Լուրեր

10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազորը վերանայելով ԱՀ քաղաքացիների զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամսիսների ընթացքում «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով, Ն.Ադամյանը նախնական համաձայնության գալով նյութերով չպարզված անհայտ անձի /անձանց/ հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ, խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ 033636315 և 091456543 հեռախոսահամարներով բացված Թել-Սել էլեկտրոնային դրամապանակներին, «IDBank» ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին և «Vivarobet» բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել են փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ և Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր 56500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է, ինչի արդյունքում նրանց պատճառվել է գույքային վնաս․ տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն ընդունվել վարույթ: Կատարվում է հետաքննություն: