Որոշ հարուստներ դրսում պորտապար են պատվիրում՝ գիշերային ակումբում և կազինոյում, ՀՀ-ում ազգայինից խոսում՝ թիրախավորում ժողովրդավարությունը․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանն է

-Պարո՛ն Թադևոսյան, ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ գլոբալ պայքար է գնում, և այդ մրցակցությունը հասնում է անգամ Հայաստան։ Չունենալով ժողովրդավարական պետության ավանդույթներ՝ իշխանության լեգիտիմ աղբյուրը տասնամյակներ ի վեր չի եղել ժողովուրդը կեղծվել են ընտրությունները, զանգվածայնորեն խախտվել են մարդկանց իրավունքները։ Ովքե՞ր են այսօր ՀՀ-ի ժողովրդավարության թշնամիները:

-Եթե այդպես ձևակերպեցիք հարցը, ես էլ շատ կոնկրետ պատասխանեմ՝ ՀՀ-ում ժողովրդավարության համար առաջին թշնամին հասարակությունն է։ Միգուցե սուր է հնչում, որովհետև ժողովրդավարությունը քաղաքական կառավարման համակարգ է, բայց առաջանում է մշակութային հիմքի վրա։ Տվյալ հասարակության խորքային մշակութային առանձնահատկությունը կարող է ժողովրդավարական կառավարման համակարգի պահանջարկ ծնել, և այդ պահանջարկը հասարակության ներսում ձևավորվելուց զատ՝ նաև ինքը ձգտում է պահանջ ձևակերպել։ Այդ պահանջարկի ձևակերպման պրոցեսն արդեն իսկ ժողովրդավարական պրոցես է դառնում, երկրի ժողովրդավարացման պրոցես է դառնում։ Նման պահանջարկ սովորաբար ունենում են արդիականության ձգտող հասարակությունները, նաև հասարակությունները, որոնք ավելի պրոգրեսիվ են, ոչ թե հետադեմ։ Հայկական հասարակությունը պրոգրեսիվ չէ, հիմնական հատվածը հետադեմ է, կոնսերվատիվ էլ չէ։ Միայն մի մասն է պրոգրեսիվ։ Ինչո՞ւ չի առաջանում ժողովրդավարություն հետադիմության ձգտման պայմաններում, որովհետև միայն պրոգրեսիվ հասարակություններն են, որ իրենց առջև բարդ խնդիրներ են դնում։

-Այստեղ մի հակադարձում 2018-ի հեղափոխությունը նաև ընդվզում էր հակաժողովրդավարական բարքերի դեմ, որ Հայաստանում գոյություն ունեին։ Որո՞նք էին դրանք՝ սոցիալական անհավասարությունը, մարդու իրավունքների ոտնահարումները, ընտրությունների պարբերական կեղծումները, այսինքն՝ ժողովուրդը նաև ապստամբեց հակաժողովրդավարության դեմ։ Եթե հասարակությունն է դեմոկրատիայի առաջին թշնամին, ինչպե՞ս նա ապստամբեց հակաժողովրդավարության դեմ։

-Ողջ խնդիրն այն է, որ ժողովուրդը ոչ թե հակաժողովրդավարության դեմ ապստամբեց 2018-ին, այլ պաստամբեց մի համակարգի դեմ, որը կառուցված էր գողության սկզբունքի վրա, և այդ սկզբունքի վրա կառուցված համակարգից դուրս էին թողել հասարակությանը։ Եթե անկեղծ ենք մենք։

-Այսինքն՝ միայն նյութակա՞ն արժեքներն էին գերակա 2018-ի ապստամբության կամ հեղափոխության ժամանակ։

-Գլխավորապես նյութական բարեկեցության վիճակից․․․ իրենց այդ ընդհանուր համակարգում գողանալու հնարավորությունից զրկված պահելու վիճակից դժգոհությունն էր։ Երբ խոսում ենք հասարակական տարբեր շերտերի հետ, ինչո՞ւ են դժգոհությունները քչացել․ ասում են՝ գոնե սրանք չեն գողանում, բայց այն ժամանակ ասում էին՝ սրանք շատ են գողանում։ Ինչո՞ւ են սովետին բան անում, որովհետև մեր հասարակության երևի 90 տոկոսը գողությամբ էր զբաղված և այդ սերունդն ունի այդպիսի պատկերացնում, որ իշխանությունը գողանալու համար է, դատապարտելի չէ դա, չափավոր գողանան, մի քիչ էլ իրեն թողնեն։ Այսինքն՝ կա մի սերունդ, որը պատկերացնում է մի բան, որից ինքը պետք է ուղղակի սնվի՝ որպես կթու կով։

-Այսօր կան ուժեր, որ ամբողջ օրը խոսում են ազգային արժեքներից, որոնք հակադրում են ժողովրդավարությանը, բայց իրականության մեջ՝ իրենք բացարձակապես դեմ չեն առաջընթացին, եթե, իհարկե, իրենց վերաբերվի։ Արևմտյան պետություններում վիլլաներ են գնում, հարստություն դիզում, այստեղ արդեն՝ թիրախավորում ժողովրդավարությունն ու առաջադիմությունը։

-Իրենց միջի հարուստները գնում են, այդ ամենը դրսում առնում են, գալիս են այստեղ ազգայինից են խոսում։ Դրսում սեղանների վրա պորտապար են պատվիրում կազինոներում և գիշերային ակումբներում, որ ամենավերջին եվրոպացու մտքով էլ կարող է չանցնի, ինչ իրենք են անում։ Հարցն այստեղ այդ մարդիկ չեն, դրանք միշտ են լինելու։ Ինչո՞ւ են այդ մարդիկ խոսում ժողովրդավարության դեմ, որովհետև ժողովրդավարությունն իրենց անձնական բարեկեցությունը ձևավորող շահերին՝ գողանալուն, թալանելուն, հարստանալուն դեմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան