Մեծ պատերազմի վտանգ կա․ Ադրբեջանը կհարվածի ՀՀ-ին, եթե ՌԴ-ին օգնենք Ուկրաինայի դեմ․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է 

-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանը պատրա՞ստ է, արդյոք, ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմին։ Հիշենք, որ այստեղ ռուսական ռազմաբազա կա, որը մեծ պատերազմի դեպքում կարող է թիրախ դառնալ և ինքը հարվածներ հասցնել։ Բացի այդ՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, հայ-ռուսական պայմանագրերով պարտավորվել ենք պաշտպանել ՌԴ-ին հարձակումներից։ ՀՀ իշխանությունը, կարծես թե, հակված է իրավիճակային լուծումներ տալ։

-ՀՀ ԱԳՆ-ն մի քանի օր առաջ հայտարարություն արեց, որ իրենք ուշադիր հետևում են զարգացումներին, ուզում են, որ խաղաղ ճանապարհով լուծվի խնդիրը։ Դա ճիշտ դիրքորոշում է։ Բայց նաև ՀՀ-ն պետք է նախաձեռնությամբ հանդես գա, մեր պաշտոնյաները կարող են Մոսկվայի և Կիևի հետ խոսել, չեմ ասում՝ միջնորդ լինել, բայց խոսել, նախաձեռնություն ցուցաբերել, որ վերջում մեզ պատին չտան, էլի, կոպիտ ասած՝ չասեն՝ ընտրություն կատարեք, թե որտեղ եք։ Եթե դու նախաձեռնում ես քայլեր, ՌԴ-ն կհասկանա, որ քեզ չի կարող վաղը ստիպել։ Կասես՝ հարգելի՛ ՌԴ, հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ հանդիպեցինք, ասացինք ձեզ՝ ո՞նց կարող են երկու բարեկամ ժողովուրդներ պատերազմեն։ Եթե դու ակտիվ չես, կասեն՝ ընտրություն կատարիր։

-Ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ մեզ, եթե այդպիսի ընտրության առջև հայտնվենք։

-Մեզ համար աղետ կլինի, պետականության համար աղետ կլինի, եթե մենք Ուկրաինայի հարցով կողմնորոշում ունենանք, ՌԴ-ին աջակցենք քաղաքական առումով, նույնիսկ ռազմական աջակցության մասին չեմ ասում։ Դա ուղղակի մեզ կկործանի, քանի որ ո՞վ է պահում այսօր մեր տարածքային ամբողջականությունը՝ Սյունիքը, օգնում են ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ Ես միայն մեկ օրինակ բերեմ․ այս սարսափելի իրավիճակում Մակրոնը գնաց Մոսկվա, խոսեց Պուտինի հետ, հետո զանգեց Բայդենին, հետո զանգեց Պուտինին, պատմեց՝ Բայդենի հետ ինչ են խոսում։ Հիմա Գերմանիայի կանցլերն է եկել Ուկրաինա։ Այդ մեծ պրոցեսում և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան դնում էին ԼՂ-ի խնդրի հետ կապված հարց։ Իրենք խոսեցին, որ Ղարաբաղի հարցում բոլոր խնդիրները պետք է քննարկվեն՝ և՛ կարգավիճակի, և՛ հումանիտար հարցերը։ Այս խառնաշփոթ վիճակում չեն մոռանում, որ ԼՂ-ի խնդիրը կա, ուղերձ է Ադրբեջանին, որ այս վիճակում չհարձակվեք ՀՀ-ի վրա։ Դա լրջագույն աջակցություն է։

Եվ պատկերացնո՞ւմ եք՝ մենք հիմա միանանք ՌԴ-ին ու Բելառուսին, գնանք դեմոկրատական աշխարհի դեմ։ Դա աղետ կլինի մեզ համար։ Ուրեմն՝ ես կառաջարկեմ շարունակել այս գիծը՝ զգուշավոր։

-ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց, որ մեծ էսկալացիայի պարագայում որոշ ուժեր կարող են ռազմական ուժով լուծել ռազմական խնդիրներ։ Եվ որ ՀՀ-ն թե՛ արևմտյան, թե՛ ՌԴ գործընկերների հետ շփումներ է ունեցել, նրանք հավաստիացրել են, որ ուշադրության կենտրոնում կպահեն մեր տարածաշրջանը։ Ադրբեջանը կօգտվի՞ առիթից, և արդյո՞ք միջազգային ուժերը կզսպեն նրան ֆորսմաժորի դեպքում։

-Ադրբեջանը կփորձի օգտվել, եթե մենք մի սխալ անենք՝ ՀԱՊԿ-ի շրջանակում միանանք հակաարևմտյան և հակաուկրաինական հայտարարության։ ՌԴ-ն ոչ միայն Ուկրաինային ասում է, որ նա պետք է Դոնբասը ճանաչի որպես առանձին ռեգիոն Ուկրաինայի ներսում, Մոսկվան ասում է՝ Ուկրաինան պիտի հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրությունից։ Նաև առաջարկն է ՌԴ-ի՝ եվրոպական անվտանգային համակարգ կառուցել, ազդեցության գոտիներ ստեղծել։ Այստեղ է, որ եթե դու մխրճվես այդ հարցերի մեջ, դրանից կօգտվի Ադրբեջանը։ Նա հասկանում է, որ ՀՀ-ի վերջին բաստիոնը ԵՄ-ն և ԱՄՆ-ն են, որոնք կկորցնենք, եթե աջակցենք ՌԴ-ին։ Մեծ պատերազմի վտանգի առջև է աշխարհը, և եթե ՀՀ-ն ընտրություն կատարի, Ադրբեջանը կօգտվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան