Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի էր առաջադրված մեղադրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։

Դատախազների կողմից Քոչարյանին և Գևորգյանին վերագրվող մեղադրանքը ներկայացնելուց հետո դատավորը տեղեկացրեց` Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Այս դեպքում 7-12 տարի ազատազրկում է սպասվում` գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց համար պարզ չէ պաշտպանյալին վերագրվող մեղադրանքը։

«Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ ոչ միայն ոչ իրավաբանին, այլ նաև իրավաբանների համար հասկանալի չէ մեղադրանքի ձևակերպումը։ Կարծում եմ` երբ մենք ցույց տանք դատարանին, թե որ դրույթները մեզ համար պարզ չեն, համոզված եմ՝ դատարանին նույնպես պարզ չի լինի մեղադրանքը։ Համոզվածեմ նաև, որ քննիչի համար էլ մեղադրանքը պարզ չի եղել, նրան թելադրված է եղել նման մեղադրանք առաջադրել»,- ասաց Ալումյանը։

Նա ընդմիջում պահանջեց, որպեսզի պաշտպանական կողմն իր տեսակետը հայտնի Քոչարյանին վերագրվող մեղադրանքի մասով։ Դատարանն, այսպիսով, ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում: