Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։

Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունեց Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի և այլ ոլորտներում տեղեկատվության փոխանակման գործում։
Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։

Տիկին դը Բոլն իր հերթին պատրաստակամություն հայտնեց զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։
Համագործակցությունն ամրապնդելու նպատակով ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես 2022 թ. երկրորդ կիսամյակում Քեթրին դը Բոլի՝ ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ։

Այցի ընթացքում տեղի ունեցան նաև մի շարք հանդիպումներ Եվրոպոլի ղեկավար կազմի հետ. ներկայացվեցին Եվրոպոլի օպերատիվ կարողությունները, վիճակագրությունը, իրավական կարգավորումները և այլն։ Հանդիպումներ եղան Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կապի սպաների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց գործառույթները։
Այցի ընթացքում պատվիրակությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Տիգրան Բալայանի»,- ասված է հաղորդագրությունում։