Թուրքիայում կանայք կաթսաներով ու թավաներով բողոքի ակցիա են անցկացրել թանկացումների դեմ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում մի խումբ կանայք հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ու կաթսաներով և թավաներով բողոքի ակցիա անցկացրել վերջին թանկացումների դեմ, գրում է թուրքական լրատվամիջոցները։

«Արի, արի, արի, արի, հավասար ու ազատ քայլիր։ Արի քայլենք միասին, դու մենակ չես։ Դու երբեք մենակ չես քայլի»,- վանկարկել են կանայք։

Ոստիկանները արգելել են կանանց մտել բողոքի ակցիայի նախատեսված տարածք՝ նշելով, որ կաթսաներն ու թավաները «վնասող իրեր են»։ Չնայած ոստիկանության միջամտությանը՝ կանայք շարունակել են իրենց ցույցը՝ պարելով ու վարկարկելով ոստիկանական պատնեշների միջև։

«Նրանք ցանկանում են սահմանափակել մեր տարածքը։ Օրենքում նման բան չկա, որն արգելում է կաթսաներն ու թավաները։ Նրանք, ովքեր այսօր արգելում են կաթսաներն ու թավաները, վաղը մեզ արգելելու են փողոց դուրս գալ»,- ասել է «Կանանց ասամբլեայի» գլխավոր քարտուղար Ֆիդան Աթասելիմը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել բազմաթիվ աշխատավայրերում վերջին օրերին սկսված գործադուլների վրա։ Աթասելիմը նշել է, որ կանայք այս ընթացքում ավելի շատ են տառապում, և որ նրանցից շատերը մնացել են գործազուրկ կամ չեն կարողանում «հավասար աշխատանքի դիմաց ստանալ հավասար վարձատրություն»:

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից Թուրքիայիում կտրուկ բարձրացվել են էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագները։ Թանկացումները բողոքի ու քննադատությունների ալիք են բարձրացրել հասարակության տարբեր խմբերի շրջանում։ Պարբերաբար երկրում տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր ու այլ ակցիաներ են անցկացվում թանկացումների դեմ, իսկ սոցիալական լարվածությունը գնալով աճում է։

Էմմա Չոբանյան