Ողբերգություն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ մանիպուլյացիա է անում․ թող իր նամակը հրապարակի, կտեսնեք՝ ինչ էր խնդրում․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Վերջին շրջանում Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություններ են հնչում այսօրվա և նախկին իշխանությունների կողմից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու գործնական ու տեսական բոլոր հնարավորությունները։ Դրան հետևում է Սերժ Սարգսյանի պատասխանը, որ 2016-ին համանախագահների նոր առաջարկները չեն խախտել հայկական կողմի «կարմիր գծերը»՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ենթադրող հանրաքվե էր լինելու: Եվ ըստ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն է 2019-ին ծուղակն ընկել։ Հանրությունն ինչպե՞ս իմանա ճշմարտությունը, պարո՛ն Գրիգորյան, փաստաթղթերը փակ են:

-Բնականաբար, լավագույն ձևը, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, փաստաթղթերի ամբողջ փաթեթի հրապարակումն է։ Մենք հղում ենք կատարում բոլոր այդ փաստաթղթերին, և դրանց հիման վրա ենք հայտարարություններ անում։ Գիտեք, որ փաստաթղթերը բաժանվել են 3 մասի, կա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳ նախարարների հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Եթե, օրինակ, Կազանում ինքնորոշման իրավունքը և միջանկյալ կարգավիճակը երկկողմ էր, և միասնական այդ փաստաթղթում նույնպես (իհարկե՝ փաստաթուղթը հետագայում է տրոհվել), ապա ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների ստորագրվելիք թղթում ինքնորոշման մասին, որպես գործողություն, որևէ կետ չկա․ այնտեղ կա 8 կետ, թե ինչ են անելու ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված, ինքնորոշման իրավունքի իրացման մասին որևէ կետ չկա:

-Դա տարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաժին:

-Մի մասը տարվել է արտգործնախարարների հայտարարության մեջ, մի մասը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաժին: Հետաքրքիրն այն է, որ Ալիևը որևէ պարտավորություն չէր ստանձնում այդ փաստաթղթով, իսկ Հայաստանը համաձայնել է, և աղետը նաև դրա մեջ է, երբ Հայաստանը համաձայնել է՝ ինքնորոշման իրավունքի և՛ իրացումը, և՛ միջանկյալ կարգավիճակը թույլ տա, որ 2016թ. փաստաթղթերից հիմնականում դուրս գա: Եվ գործողությունների պլանում նշված է, որ տարածքները պետք է վերադարձվեն, այնուհետև զորքեր տեղակայվեն: Հիմնականում այսպիսի հարցեր են: Իսկ Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, լավ կանի՝ հիմա մի քիչ անկեղծություն ցուցաբերի կոմունիկացիայում… Պատասխանատվություն ունենալ է նաև պետական փաստաթղթերը իրենց տուն չտանելը, սա էլ պետականության հանդեպ ընկալում է, չէ՞: Երբ պետական գործիչը գնալուց փաստաթղթերը, սեղան-աթոռը, հեռուստացույցն ու համակարգիչն իր հետ տանում է, դա աշխարհընկալում է պետականության հանդեպ։

Սերժ Սարգսյանի ներկայացմամբ՝ առաջարկը սա է եղել «Խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն, կներեք, ես չեմ ասում՝ չի կարող լինել, այդպիսի բան իրենք չեն ասել, բայց դա ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, թե որոշումն ինչպիսին պետք է լիներ»։ Ըստ երրորդ նախագահի՝ Ադրբեջանը երկու ընտրություն ուներ կա՛մ անցկացնել հանրաքվե՝ ԼՂ-ն թողնելով իր կազմից դուրս, կա՛մ չհամաձայնվելով հանրաքվեին՝ Լաչինն ու Քարվաճառը թողներ ԼՂ-ի հետ հայկական կողմի վերահսկողության տակ:

-Սերժ Սարգսյանն էլ է իր բերանով ասում, որ այդպիսի պարտավորություն իրենք չեն վերցրել… Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանն այդպիսի պարտավորություն չի վերցրել, իսկ Ադրբեջանն ինչպիսի՞ պարտավորություն էր վերցրել․ Սերժ Սարգսյանն այստեղ մանիպուլյացիա է անում: Նախ՝ հանրաքվեն․․․ ասում է, որ կողմերը պետք է պայմանավորվեն, հետո, եթե Սերժ Սարգսյանի համար ինքնորոշման և Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարևոր էր, ինչո՞ւ էր նա համաձայնել, որ կարգավիճակի հարցը իրենց կողմից ստորագրվող փաստաթղթից դուրս գա, տեղափոխվի ինչ-որ այլ տեղ, օրինակ՝ միջանկյալ կարգավիճակի մասին խոսեն արտգործնախարարները կամ իրենց հայտարարություններում նշեն, որ ոչ թե պարտավորեցնող դրույթ է, այլ ասում են՝ կաջակցենք:

Այսինքն՝ Ադրբեջանն ամեն պահի կարող էր խուսափել, ասել՝ դուք եք ընդունել, դուք էլ իրականացրեք:

-Ցանկացած ժամանակ, այո՛: Եվ հաջորդը՝ ինքնորոշման իրավունքը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դրան համաձայնել…

Ի՞նչ տարածքում պետք է տեղի ունենար հանրաքվեն:

-Հանրաքվեի հարցն էլ լղոզված է շատ, որևէ հստակություն չկա: Երբ 1988թ. բնակչության համամասնությունը հանվել է փաստաթղթերից, փաստացի Սերժ Սարգսյանը հասկացել է՝ ինչ է կատարվում: Եվ նա նամակ ունի գրած: Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի իր նամակը հրապարակել՝ ցույց տալու համար, թե ինչեր, ինչ ողբերգություններ են տեղի ունեցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան