Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ. ՀՔԱՎ

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

2018 թ․ ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։

Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեցին ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք ուղեկցվեցին համայնքային գույքի և ոստիկանության ավտոմեքենաների վնասումներով։ Տարածված տեսանյութերից երևում է, որ այդ գործողությունները չեն նախաձեռնվել կամ իրականացվել խաղաղ ցուցարարների կողմից։

Գտնում ենք, որ նման սադրիչ գործողությունները նպատակ են ունեցել հող նախապատրաստելու ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից քրեական հետապնդումների իրականացման համար:

2018 թ․ ապրիլի 18-ին ՀՀ Դատախազությունն իր տարածած հայտարարությամբ պնդում է, թե իբր Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նախորդ օրը զանգվածային անկարգությունները կազմակերպել են հավաքի մասնակիցները, և հայտնում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քրեական գործի հարուցման մասին:

Այնուամենայնիվ, թեև սադրիչ խմբի կողմից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում իրականացված գործողություններին ներկա էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներ և մեքենաներ, ինչպես տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, այդ բախումներում ներգրավված որևէ անձ բերման չի ենթարկվել։

Փոխարենը ապրիլի 17-ին և ապրիլի 18-ին բռնությամբ և առանց որևէ իրավական հիմնավորման ՀՀ Ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների և փորձում է նրանց որպես կասկածյալ ներգրավել զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման հիմքով։

Հաշվի առնելով դեպքի վայրից առկա տեսանյութերը, ինչպես նաև ցուցարարների՝ մինչ օրս ցուցաբերած խաղաղ վարքը՝ պնդում ենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը անընդունելի և ապօրինի է։

ՀՀ Ոստիկանությանից պահանջում ենք ՝

  • Բացահայտել սադրանք և բռնություններ հրահրող անձանց՝ ապահովելով քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների անվտանգությունը։
  • Դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի քրեական և վարչական հետապնդումը։
  • Բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության որևէ կիրառում։

Դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝

  • Անհապաղ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և այլ անօրինական գործողությունների դեպքերով
  • Անհապաղ քննություն իրականացնել խաղաղ ցուցարարներին ոստիկանության բաժիններում սահմանված երեք ժամից ավելի ապօրինի պահման վերաբերյալ